Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սկրիպալի գործը. Մոսադը չի հաստատում Լոնդոնի վարկածը

Սկրիպալի գործը. Մոսադը չի հաստատում Լոնդոնի վարկածը
17.03.2018 | 22:27

ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Գերմանիան հայտարություն արեցին, որով միացան բրիտանական դատապարտումին ՊՀՎ-ի նախկին գնդապետ Սկրիպալի ու դստեր Ռուսաստանի կողմից ենթադրյալ թունավորման հարցով: Դատելով ամերիկացիների խոսքերից` նրանք սեփական տեղեկություններ չունեն և լիակատար վստահում են անգլիացիներին: Արդեն խոսում են, որ աշխարհի բոլոր խոշորագույն հետախուզությունները միասնական են իրենց գնահատականներում, թե ով է թունավորման հետևում: Միասնությունը խախտեց Իսրայելի հայտարարությունը: Անգլիացիների ակտիվ ճնշման մի քանի օրերից հետո Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարեց, որ դատապարտում է թունավորումը Լոնդոնում:

Բայց պաշտոնական դատապարտման մեջ, որ հիշեցնում է արևմտյան գործընկերների հայտարարությունները, չկա Ռուսաստան բառը: Դատապարտել են փաստը և Ռուսաստանին չեն հիշատակել բոլորովին: Իսրայելի տեղեկատվական ռեսուրսները երեկոյան ամբողջ պատմություն էին պատմում` ինչպես է Լոնդոնը ակտիվորեն պնդում, որ Իսրայելը պետք է հստակ ու կտրուկ դատապարտի Ռուսաստանին: Երուսաղեմից հետևեց հնչեղ ՙՈչ՚-ը: Ո՞րն է բրիտանական համառության պատճառը: Իսրայելը ոչ միայն Անվտանգության խորհրդի անդամ չէ, այլև ՄԱԿ-ի ու այլ միջազգային կառույցների մշտական հարձակումների թիրախ է: Երուսաղեմի ձայնը աշխարհում հազիվ թե ծանրակշիռ ու հեղինակավոր է, երբ խոսքը գլոբալ քաղաքականությանն է վերաբերում: Բայց հատուկ ծառայությունների ու հետախուզության հարցերում քչերն ունեն այն հեղինակությունը, ինչ իսրայելյան Մոսադը: Ամենաճգնաժամային պահին, երբ Օբամայի վարչակարգը ծրագրում էր հարվածել Սիրիային, Մոսադի փորձագիտական եզրակացությունը նպաստեց տրամադրությունների մեղմացմանը Վաշինգտոնում ու փոխեց ուղիղ հարվածի ծրագիրը: Այն ժամանակ դա սիրիական ընդդիմության դրդումով էր: Իսրայելում շատ թանկ են գնահատում Մոսադի հեղինակությունն ու վարկը` մերձավորարևելյան գործերում իրավիճակային ճշգրիտ գնահատականների առումով: Իսրայելական հետախուզության ռազմավարական կանխատեսումները գերադասելի են նրանից, ինչ ունեն գործընկերները, բայց նրանք հեռու են իրական ճշգրտությունից ու խորաթափանցությունից: Յուրաքանչյուր առանձին վերցրած դեպքում իսրայելցիները կարողանում են կարևորն ու գլխավորը գտնել: Մեկ տարի առաջ Սիրիայում քիմիական զենքի կիրառման ժամանակ ուժերի կողմից, որ նույնացվում են նախագահ Ասադի հետ, իսրայելցիները կասկած հայտնեցին, որ Սիրիայի նախագահը նման հրաման է տվել և վստահ ավելացրին` Ռուսաստանը դրա հետ ոչ մի կապ չունի: Դա հնչեց վարչապետ Բենիամին Նեթանյահուի պաշտոնական հայտարարության մեջ: Դատապարտման ընդհանուր խմբերգին Իսրայելի չմիանալը չափազանց կարևոր է փորձագիտական հանրության համար: Այս հարցում մեր գնահատականը համարվում է ամենահեղինակավորներից ու գլխավորներից մեկը: Եթե Իսրայելը պատրաստ չէ վստահորեն ընդունել Ռուսաստանի վաղ դատավճռի ու դատապարման մոտեցումը, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի դիրքորոշման հիմնավորվածության կասկածները դառնում են առավել ակնհայտ: Դա հատկապես էական է Սպիտակ տան հետ հարաբերությունների աննախադեպ լուսավոր մթնոլորտում: Գործերի այդ ընթացքում անկասկած է իր դիրքորոշումները ԱՄՆ-ի դիրքորոշման հետ համակարգելու Երուսաղեմի ձգտումը: Տեսակետների այդ ընդհանրության պարագայում անգամ Իսրայելը ցույց է տալիս իր անկախությունը: Դա պետք է մտածելու տեղիք տա Մոսկվայի բոլոր գիտունիկներին, որ դատողություններ են անում ամբողջ աշխարհում «սուբյեկտության՚ չգոյության մասին: Քննարկվող օրինակը վկայում է, որ աշխարհն այլ կերպ է կառուցված, քան կարծում են ռուս քաղաքագետներից շատերը:

Դժվար է ասել` որո՞նք են իսրայելական կասկածները Ռուսաստանին ներկայացված մեղադրանքների հիմնավորվածության հարցում: Առաջինը թերևս անհամաձայնությունն է հապճեպ եզրակացությունների հետ: Բրիտանական հարձակման կոպտության աստիճանը զարմացնում է: Բայց անգլո-ռուսական ներկա կոնֆլիկտին չխառնվելու այլ պատճառ էլ կարող է լինել: Թունավորման օբյեկտը Լոնդոնում գրող ու իրավապաշտպան, կրոնական գործիչ ու այլախոհ չէր, այլ ՊՀՎ-ի նախկին գնդապետ: Հեռվից դժվար է հասկանալ, թե նա ինչ հարաբերություններ ուներ իր պետերի ու ընկերների հետ, որոնց դավաճանել է: Չենք կարող իմանալ` ինչպես է նա աշխատել իր անգլիացի գործընկերների հետ: Այդ պատճառով` ավելի լավ է ընդհանրապես չխառնվել: Ավելի շուտ` անգլիացիների հետ բաց կոնֆլիկտի գնալու Իսրայելի պատրաստակամությունը բացատրվում է և առաջին, և երկրորդ պատճառով` Լոնդոնի վարկածին լիակատար վստահության բացակայություն և ներգերատեսչական ռուսական «պարզաբանումների» մեջ չմտնելու ցանկություն: Այս կամ այն կերպ` Մոսադը պատրաստ չէ հաստատել Ռուսաստանի դեմ բրիտանական մեղադրանքների ճշմարտացիությունը: Դա կարևոր նորություն է:
Ավիգդոր ԷՍԿԻՆ, REGNUM


Հ.Գ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է ռուս 23 դիվանագետների արտաքսման մասին: Ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն կարտաքսի 23 բրիտանացի դիվանագետների: Ռուսաստանը նաև դադարեցնում է Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի հյուպատոսության և Ռուսաստանում Բրիտանական խորհրդի աշխատանքը: Թերևս դա էլ ՄԲ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի պատասխանն է, որ հայտարարել է` Սկրիպալների սպանության հրամանը անձամբ Պուտինն է տվել: Եվ, այնուամենայնիվ, մարտի 4-ից` Սկրիպալների թունավորման օրից, քաղաքականից բացի այլ փաստարկներ չեն հնչում ոչ մի կողմից: Իսկ հոխորտանքը ավելի շատ բրիտանական է, քան ռուսական:
ՈՒրեմն` ո՞վ է պարզելու, թե ինչպես են Սկրիպալները թունավորվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ