Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
06.04.2018 | 00:02

Երանելի է բարի կնոջ ամուսինը, և բազում է նրա օրերի թիվը։ Բարեգործ կինն ուրախացնում է իր ամուսնուն և նրա տարիները լցնում խաղաղությամբ։ Բարի կինը մի բարի բաժին է, որ Տերը տալիս է իրենից երկնչողներին. հարուստ թե աղքատ` նրանց սիրտը գոհ է նրանից, և նրանց դեմքը միշտ ուրախ է։


Սիրաք իմաստություն 26. 1-4

Դիտվել է՝ 2483

Մեկնաբանություններ