ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՅԴ-ն վարչապետի պաշտոնում կսատարի ՀՀԿ-ի ներկայացրած ցանկացած թեկնածուի

ՀՅԴ-ն վարչապետի պաշտոնում կսատարի ՀՀԿ-ի ներկայացրած ցանկացած թեկնածուի
09.04.2018 | 23:29

ՀՅԴ-ն վարչապետի պաշտոնում կսատարի ՀՀԿ-ի ներկայացրած ցանկացած թեկնածուի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Ով էլ լինի նրանց թեկնածուն, մենք կողջունենք, որովհետև կոալիցիոն հուշագրում նշված է, որ վարչապետի թեկնածու առաջադրում է ՀՀԿ-ն, քանի որ նրանք մեծամասնություն են»,- ասաց Մարգարյանը:
Հարցին, թե ո՞ւմ է տեսնում վարչապետ, Հրանտ Մարգարյանը պատասխանեց, որ եթե ՀՅԴ-ն կազմեր մեծամասնություն, ինքն այդ պաշտոնում կտեսներ ՀՅԴ-ական թեկնածուի, սակայն քանի որ մեծամասնություն չեն, հարգելու են մեծամասնության կարծիքը:

«Ում իրենք որոշեն առաջադրել, մենք կընտրենք, քանի որ ով ունի մեծամասնություն, նա էլ պետք է առաջադրի վարչապետի թեկնածու»,- ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: Խոսելով նախագահ Արմեն Սարգսյանից ակնկալիքների մասին` Հրանտ Մարգարյանն ասաց, որ նրա խնդիրն է ձևավորել ազգային միասնականության մթնոլորտ, քաղաքական ուժերի միջև հարաբերությունների նոր նորմեր, հանդես գալ նոր նախաձեռնություններով ազգային արժեհամակարգի իմաստով: Հրանտ Մարգարյանը կարծում է, որ ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունը ճիշտ որոշում էր` նա խոստումնալից գործիչ է, քաղաքականացված անձ չէ:

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ