Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ՕԵԿ-ի հայտարարությունը

ՕԵԿ-ի հայտարարությունը
20.04.2018 | 21:53

Հայաստանի Հանրապետությունում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները առհավատչյան են մեր երկրում կուտակված թե համակարգային հիմնախնդիրների և թե արմատական բարեփոխումների լայն հասարակական պահանջի: Չլինելով իշխանափոխությունը հեղափոխական ճանապարհով իրականացնելու քաղաքականության կողմնակից, որը կարող է ուղեկցվել բռնությամբ, արյունով, ներքին և արտաքին այլ սպառնալիքներով, այդուհանդերձ, կուսակցությունը ողջունում է քաղաքական ու քաղաքացիական զարթոնք ապրող հայրենի երիտասարդությանը, քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր իրենց քաղաքացիական շիտակ դիրքորոշմամբ ահազանգում են երկրում կուտակված բազմաթիվ հիմնախնդիրների մասին` ակնկալելով արագ, վճռական և արմատական փոփոխություններ:


Կուսակցությունն ընդգծում է քաղաքացիական ակտիվիստների, խաղաղ երթերի և ցույցերի մասնակիցների՝ առանց բռնի կոչերի և բռնի գործողությունների պայքարի միտված մարտավարությունը, կարևորում է ազատ լրատվական հանրության և լրագրողների օբյեկտիվ, անաչառ լուսաբանումները, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների պրոֆեսիոնալ և հասարակության առջև հաշվետու վերաբերմունքը: Միևնույն ժամանակ, մենք դատապարտում ենք սադրանքի, ժողովրդին և ոստիկանությանը հրահրելու բախման ենթակա ցանկացած փորձ` այն դիտարկելով որպես իրավիճակը սրելու դավադիր դիրքորոշում:


Իշխանությունը, հասարակությունը և քաղաքական ուժերն այսօր ճաշակում են 2017 թ. ապրիլի լայնամասշտաբ և ռեյտինգային ընտրակաշառքների բաժանման պտուղները` ընտրակաշառք, որ լուծեց պահի խնդիրը, բայց ոչ թե՝ օրեցօր խորացող սոցիալական թշվառության, զանգվածային գործազրկության և ահագնացող տեմպերի հասնող արտագաղթի, ինչը, իրավամբ, դարձել է ազգային անվտանգության հարաճուն սպառնալիք:
Ստեղծված լարված իրավիճակի հանգուցալուծման միակ տարբերակը եղել և մնում է քաղաքական լուծումը, որի իրականացման նպատակով հրատապ է դառնում հստակ քաղաքական օրակարգի ձևավորումը, որի նպատակը պետք է լինի վճռական փոփոխությունների անհրաժեշտությունը որպես քաղաքական հրամայական դիտարկելու անհրաժեշտությունը:


Ելնելով վերոշարադրյալից՝ «Oրինաց երկիր» կուսակցությունը կոչ է անում ծավալված քաղաքական և քաղաքացիական ընդվզման բոլոր մասնակիցներին, ոստիկաններին ցուցաբերել քաղաքացիական և քաղաքական զգոնություն, զերծ մնալու համար անցանկալի զարգացումներից, որոնք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակի հնարավոր ցանկացած հանգուցալուծում թե՜ բռնությամբ և ձերբակալություններով, և թե՜ հեղափոխական ճանապարհով իրականացումը լուրջ և երկարաժամկետ վտանգներ և ռիսկեր է պարունակում մեր հայրենիքի համար, «Օրինաց երկիր» կուսակցությունը կոչ է անում, որպես 20 տարվա խորհրդարանական փորձառությամբ հասունացած քաղաքական ուժ, որն առաջինն էր արտախորհրդարանական ուժերի մեջ 2017 թ. ապրիլի 2-ին իր հավաքած քվեների թվով, ձեռնամուխ լինել քաղաքական հարթակի ձևավորմանը, մշակելով իրավիճակի հանգուցալուծման քաղաքական օրակարգ, որը կարող է ունենալ քաղաքական հանգուցալուծման տարբեր դրսևորումներ, ներառյալ՝ համընդգրկուն քաղաքական և քաղաքացիական միացյալ պլատֆորմի ձևավորում: Դա կապահովի և կերաշխավորի նոր և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ողջամիտ ժամկետներում, որը կարող է դիտարկվել որպես փոխընդունելի քաղաքական հանգուցալուծում և փայլուն հնարավորություն` յուրաքանչյուր քաղաքական ուժի համար դրսևորելու ազատ և արդար ընտրություններում իր տեսակի, գաղափարների մրցակցությունը և Հայաստանում ձևավորել նոր որակի և, ինչու ոչ, նաև երկիրն այս ծանր վիճակից հանելու ի զորու, ժողովրդի վստահությունը վայելող ազգային ներդաշնակության և լայն համախոհության իշխանություն:

Դիտվել է՝ 2366

Մեկնաբանություններ

նցային գրառումներ
Իրական մանկապարտեզ
Իրական մանկապարտեզ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը երկ­րորդ հնա­գույն մաս­նա­գի­տու­թ­յունն է
Քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը երկ­րորդ հնա­գույն մաս­նա­գի­տու­թ­յունն է

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք