ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ով կլինի դրության տերը վարչապետի ընտրությունից հետո

Ով կլինի դրության տերը վարչապետի ընտրությունից հետո
30.04.2018 | 13:54

Այսօր ընդդիմության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ։ Չնայած ի սկզբանե ակնհայտ է, որ և «Ծառուկյանը», և ՀՅԴ -ն քվեարկելու են Փաշինյանի օգտին։ Վերջիններս էլ դուրս են գալիս հանդիպումից ու վերստին ազդարարում իրենց պատրաստակամության մասին։ Առջևում ՀՀԿ-ի հետ հանդիպումն է։

Սակայն ոչ մեկը դեռ չի կարող հստակ պատասխան տալ՝ կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ։ Եվ ի՞նչ ժամկետում։

Սա, թերևս, ամենաէական հարցն է այս օրերին։ Կարող է խորհրդարանն ընտրել Նիկոլ Փաշինյանին, բայց դա իրավիճակ չի կարող երկրում փոխել, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը, այն է՝ ՀՀԿ֊-ն, թույլ չի տա, որ Փաշինյանն իր գծած սցենարով առաջ գնա։ Չունենալով խորհրդարանում հենարան, Փաշինյանը կարող է շատ արագ ձախողվել։ Հիմա ՀՀԿ-֊ականները նեղ շրջանակում հանգիստ հայտարարում են, որ վարչապետի ընտրությունից հետո դրության տերն իրենք են լինելու։ Այսինքն, երկրում ճգնաժամը ոչ թե կհանգուցալուծվի, այլ քաղաքական նոր լարվածություն է ստեղծվելու, որը ոչ մի տեղ տանող ճանապարհ է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ