ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Շարմազանով. ՀՀԿ-ի փոքրամասնություն դառնալու վտանգ չեմ տեսնում

Շարմազանով. ՀՀԿ-ի փոքրամասնություն դառնալու վտանգ չեմ տեսնում
29.05.2018 | 21:04

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ձեռնպահ է մնում գնահատական տալ խմբակցության նախկին պատգամավորներ Շիրակ Թորոսյանի և Արթուր Գևորգյանի հայտարարություններին՝ խմբակցությունից դուրս գալու մասին։


«Արթուր Գևորգյանի որոշման մասին խմբակցությունը գնահատական դեռ կտա», - ասաց Շարմազանովը։ Շիրակ Թորոսյանի մասին Շարմազանովն ասաց, որ, բացի իր դիմումից, նա նաև խմբակցության որոշմամբ է դուրս եկել խմբակցությունից։
Հարցին, թե ի՞նչ է կարծում կգտնվե՞ն էլի պատգամավորներ, ովքեր դուրս կգան խմբակցությունից, Շարմազանովը պատասխանեց, որ Հայաստանի 26-ամյա պատմությունն է ցույց տվել, որ «կուսակցություններ մտնում են ու դուրս գալիս»:


«Անկախ նրանից՝ ինձ դուր է գալիս դա, թե ոչ, դա մարդկանց ցանկությունն է», - ասաց Շարմազանովը։ Հարցին վտանգ կա՞, որ լիելով մեծամասնություն, ՀՀԿ խմբակցությունը դառնա փոքրամասնություն, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Այս պահին նման վտանգ չեմ տեսնում»:

Դիտվել է՝ 2331

Մեկնաբանություններ