ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Թուրքիան ընտրություններից առաջ

Թուրքիան ընտրություններից առաջ
05.06.2018 | 09:32

Cumhuriyet- ը գրում է, որ Ստամբուլի հետազոտական կենտրոնը հունիսի 24-ի ընտրություններից առաջ հարցում է անցկացրել, որի տվյալներով համընդհանուր ընտրություններում «ոչ մի կուսակցություն կամ ալյանս չի կարող մեծամասնություն ապահովել խորհրդարանում», իսկ նախագահական ընտրությունները կունենան երկրորդ փուլ: «Եթե այս կիրակի լինեին ընտրությունները, ո՞ր կուսակցությանը կամ ալյանսին կտայիք ձեր ձայնը»` եղել է հարցը: Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ստացել է 44 %, ԱԶԿ-ն` 42 %. Մայիսի 26-ի տվյալներով ԱԶԿ-ն ու Ազգայնական շարժում ալյանսը ստացել են 48 %, ընդդիմադիր ալյանսը` 37 %, Ժողովրդահանրապետական կուսակցությունը` 12,8 %:
BirGün-ը գրում է, որ արհմիութենական աշխատողների համադաշնության նախագահ Մեհմեդ Բոզգեյիկը ասել է. «Հասարակական աշխատողները ԱԶԿ-ԱՇԿ ալյանսին ձայն չեն տա: Նրանք կաջակցեն այն քաղաքական ծրագրերին, որ ուղղված են հավասար, ազատ, ժողովրդավար ու աշխարհիկ Թուրքիա ունենալուն, որտեղ եղբայրական ժողովուրդները կարող են միասին ապրել»:


Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն պատասխանելով DWTürkçe-ի հարցերին` ասել է, որ ընտրվելու դեպքում կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ու դեսպան կուղարկի Սիրիա: «Ինչու՞ ոչ: 4 միլիոն սիրիացիներ են ապրում Թուրքիայում, բայց Դամասկոսում չկա Թուրքիայի դեսպան: Մի՞թե դա խելամիտ է: Ի՞նչ պիտի անենք: Այստեղ նրանց նայենք, բայց իրար հետ չշփվե՞նք: Դա ճիշտ չէ: Չկա մեկը, ում հետ ես չհանդիպեմ: Մենք նորից կասենք` «Խաղաղություն երկրում, խաղաղություն ամբողջ աշխարհում», մենք պետք է խաղաղություն կնքենք և Սիրիայի, և ԱՄՆ-ի, և Գերմանիայի հետ»:


BirGün-ը գրում է, որ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Գյուրսել Տեկինը ներքին գործերի նախարար Սուլեյման Սոլուին հարցրել է` քաղաքացիություն ստանալու՞ են Սիրիայի ու Աֆղանստանի 150000 փախստականներ: Նա խնդրել է պատասխանել հարցին` ճի՞շտ է, որ Գազօսմանփաշա շրջանի վարչությունում արդեն թուրքական անձնագրեր կան` փախստականների համար, որ ստանալու են ընտրություններում քվեարկելու նպատակով: Պատգամավորը նաև ցույց է տվել փաստաթղթերի լուսանկարները:


Sözcü-ն հաղորդում է, որ ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը ասել է, որ ֆինանսական օգնությունը Թուրքիային 2018-ին կրճատվելու է 40 %-ով: Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում Հանն ասել է, որ «ժողովրդավարության անկումով և մարդու իրավունքների պաշտպանությամբ Թուրքիան հեռանում է Եվրոպայից», իսկ ֆինանսական օգնությունը պետք է կրճատվի և ուղարկվի առավել «գերակա» շրջաններ: ԵՄ-ն 2014- 2020-ին Թուրքիային էր հատկացրել 4 միլիարդ 453 միլիոն եվրո` ԵՄ անդամակցությունից առաջ ֆինանսական օժանդակության շրջանակներում: 2018-ին գումարը կկրճատվի 253 միլիոն եվրոյով:
Արիֆ ԱՍԱԼԻՕՂԼՈՒ, REGNUM


Հ.Գ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ հանդիպել է քրդերին ու նրանց ասել. «Ես ձեզ սիրում եմ, իսկ թե որքան եք դուք ինձ սիրում` կերևա ընտրությունների օրը»: Ի՞նչ սուտ չես ասի ընտրություններից առաջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ