Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կիբեռանվտանգության սեմինար

Կիբեռանվտանգության սեմինար
09.06.2018 | 14:24

Համակարգչային անվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնը հունիսի 8-ին Երևանում անցկացրել են կիբեռանվտանգության սեմինար ուսանողների և դասախոսների համար։


Սեմինարին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագիտությունների կրթական ծրագրեր իրականացնող ՀՀ առաջատար բուհերի ուսանողներն ու դասախոսները։

Միջոցառման բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ ԱրմենԿարապետյանը։ Ընկերության հակավիրուսային ավագ փորձագետ Սերգեյ Լոժկինը ներկայացրել է «Գլոբալ սպառնալիքները կիբեռտարածքում», իսկ նախավաճառքային աջակցության ճարտարագետ Իվան Չուվիլինը՝ «Խոշոր բիզնեսի կիբեռանվտանգությունը» թեմաները։ Իվան Չուվիլինը նաև անցկացրել է «Ինտերակտիվ կիբեռնմանակում» խորագրով խաղ, որի ընթացքում սեմինարի մասնակիցներն արդիական հմտություններ են ձեռք բերել իրական կիբեռհարձակմանը նմանակող պայմաններում անվտանգության խնդիրներ լուծելով։ Խաղի հաղթող թիմն ստացել է մրցանակ։

««Կասպերսկի Լաբորատորիա»-ն բազմաթիվ երկրներում մեծ ջանքեր է գործադրում ուսանողների շրջանում կիբեռանվտանգության ոլորտի հմտությունները զարգացնելու ուղղությամբ։ Հայաստանում այդ ծրագրերը կենտրոնացած են Հայ-Ռուսական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններում։ Սակայն անհրաժեշտություն կար, որ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի կիբեռանվտանգության արդիական տեխնոլոգիաները և գործիքները ներկայացվեն ուսանողների ավելի լայն շրջանակի, որպեսզի նրանք աշխատանքի անցնելուց կարողանան լիարժեք բավարարել ավելի մեծ թվով ձեռնարկությունների պահանջարկը կիբեռանվտանգության ոլորտում։ Համոզված եմ, որ անցկացված սեմինարը ծառայեց իր այս կարևոր նպատակին»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Սեմինարի մասնակիցներն ունեցել են կիբեռանվտանգության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։

Դիտվել է՝ 4577

Մեկնաբանություններ