Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թրամփն ու Պուտինը հանդիպում են ծրագրում

Թրամփն ու Պուտինը հանդիպում են ծրագրում
22.06.2018 | 11:39

Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը պատրաստվում են հանդիպել հուլիսին ԱՄՆ նախագահի Եվրոպա այցի ժամանակ` դա հարուցել է Մեծ Բրիտանիայի անհանգստությունը` գրում է The Times-ը:

Այդ հանդիպման հեռանկարը մեծացնում է տագնապը, որ Թրամփը բավականին հոգ չի տանում ՆԱՏՕ-ի մասին, և նրա շփումը Պուտինի հետ կարող է ազդել Մեծ Բրիտանիա այցի վրա: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հերքեց, որ Պնախարարի հետ երեքշաբթի օրվա հանդիպման ժամանակ իբր կասկածել է առաջատար ռազմական տերությունների մեջ Բրիտանիայի տեղի վերաբերյալ: The Times-ը գրում է` բրիտանական կառավարության բարձրաստիճան աղբյուրները մեզ փոխանցեցին, որ ամերիկացի պաշտոնատար անձինք ջանում են ԱՄՆ-ՌԴ բանակցությունների օրն ընտրել կամ ՆԱՏՕ-ի սամմիթից առաջ, կամ Մեծ Բրիտանիա Թրամփի այցից հետո, որ տեղի է ունենալու սամմիթից անմիջապես հետո: Հանդիպման հավանական վայրը Վիեննան է, այնտեղ է ԵԱՀԿ-ի շտաբ բնակարանը: Թրամփի ու Պուտինի հանդիպման հեռանկարը սարսափի է մատնում բրիտանացի պաշտոնական դեմքերին: Պարզ չէ` ե՞րբ է հանդիպումը լինելու` ՆԱՏՕ-ի սամմիթից առա՞ջ, թե՞ հետո: Մեզ համար լավ է հետո` ասել է անանուն աղբյուրը, նշանակում է` շաբաթը, որ կոլորիտային է լինելու, ավելի դինամիկ կդառնա: Արևմտյան դիվանագիտության բարձրաստիճան մեկ այլ աղբյուր ասել է, որ Պուտինի հանդիպումը Թրամփի հետ ՆԱՏՕ-ի սամմիթից առաջ տագնապ ու անհանգստություն է հարուցում: Դա ծայրահեղ բացասական քայլ կլինի: Բոլորը տագնապած են և վախենում են ալյանսի ապագայի համար: Սպիտակ տնից հաղորդել են, որ ԱՄՆ-ՌԴ հանդիպման մասին որևէ հայտարարություն չի ծրագրվում: Զինված ուժերի պաշտոնաթող մի հրամանատար ասել է, որ բանակցությունները նախապատրաստվում են, բայց վայրն ու ժամկետը ճշտված չեն:
The Times


Հ.Գ. ԱՄՆ և ՌԴ լրատվամիջոցների փոխանցմամբ` ԱՄՆ և ՌԴ նախագահների երրորդ հանդիպումը կարող է լինել հուլիսին, Ավստրիայում: «Ինտերֆաքսը», հղում անելով Վաշինգտոնում իր աղբյուրին, գրել է, թե եկող շաբաթ Մոսկվա է ժամանելու նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը՝ նախապատրաստելու երկու նախագահների հանդիպումը: «Մենք ուզում ենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Մոսկվայում հետահայաց նայում են անցյալին և ասում՝ մեզ համար ավելի լավ կլիներ, եթե նախագահական ընտրություններում հաղթեր Հիլարի Քլինթոնը», - ասել է Դոնալդ Թրամփը: Ավելի վաղ նա ասել էր, թե կուզենար, որ Ռուսաստանը վերադառնար G 8: C 7-ի գագաթնաժողովներից մեկում էլ հայտարարել էր, որ Ղրիմը Ռուսաստանի մասն է, քանի որ «այնտեղ բոլորը խոսում են ռուսերեն»: ԱՄՆ պետդեպարտամենտը այս հայտարարությունից հետո հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Ղրիմի հարցում չի փոխվել, ԱՄՆ-ն աջակցում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանը, և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կգործեն այնքան, քանի դեռ Մոսկվան Ղրիմը չի վերադարձրել Կիևին:


Արևմտյան մամուլը գրում է, թե Թրամփ - Պուտին երրորդ հանդիպումը կարող է կայանալ հուլիսի կեսերին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին կամ գագաթնաժողովից հետո: Դատելով Դոնալդ Թրամփի բնավորությունից` նա Պուտինին կհանդիպի ՆԱՏՕ-ի սամմիթից առաջ` ցույց տալու իր տարբերությունը եվրոպացիներից, որ ուլտիմատումներ են ներկայացնում, իսկ ինքը երկխոսություն է կառուցում և առաջինն է Պուտինի հետ պայմանավորվածության գնում: Թեպետ կոնկրետ հարցեր հազիվ թե լուծվեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ