ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Մարուքյանը հասկացել է՝ իրենք Փաշինյանին պետք չեն

Մարուքյանը հասկացել է՝ իրենք Փաշինյանին պետք չեն
20.07.2018 | 02:43

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ վերջին շփումների ժամանակ անընդհատ խոսում է «Ելք» դաշինքի «մե հրաշալի» կառույց լինելու մասին:


Վերջինս պատեհ-անպատեհ հիշեցնում է, թե ինչքան լավ ու համակարգված են աշխատել «Քաղաքացիական պայմանագրի» ու «Հանրապետություն» կուսակցության գործընկերների հետ, ի՜նչ հաջողված ծրագրեր իրականացրել: Բայց նա մոռանում է, օրինակ, որ մայիսից այս կողմ խորհրդարանական «Ելք» խմբակցությունը ոչ մի կերպ չի կարողանում ղեկավար ընտրել: Ինչ խոսք, դա հենց այդ հրաշալի համագործակցության մասին է վկայում:


«Մենք չենք մոռացել, թե Մարուքյանն ինչպես էր վրդովված հարցազրույց տալիս լրագրողին, երբ Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը չէր հաջողվել: Ամեն բան հիշում ենք ու եզրահանգումներ ենք անելու: Պատասխանատու պահին նրանք (Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը- Ս. Վ.) Փաշինյանի կողքին չէին, հիմա էլ փորձում են կրակի վրա շագանակներ տաքացնել»,- ասաց ՔՊ-ական մեր աղբյուրը, հավելելով, թե Մարուքյանն այժմ անում է հնարավորը՝ Փաշինյանի հետ հարաբերությունները լավացնելու ու կրկին «Ելքի» ցուցակով թե՛ Երևանի ավագանու, թե՛ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Դե, Փաշինյանն էլ երեկվա երեխան հո չէ՞, կարևորություն չի տալիս թեմային՝ շրջանցելով նմանօրինակ զրույցները:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ