Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Կունենա նոր տեսք ու շրջակա նոր միջավայր

Կունենա նոր տեսք ու շրջակա նոր միջավայր
23.10.2018 | 09:47

«Բարսելոնը» ներկայացրել է ակումբային տարածության վերակառուցման նոր նախագիծը, որը ներառում է «Կամպ Նոու» մարզադաշտին հարող ողջ շրջանը՝ այն գոտևորող խանութներով, ակումբային գրասենյակներով ու թանգարանով՝ գումարած «Կամպ Նոուի» արենաները, Palau Blaugrana ծածկած ստադիոնը: Իրականացնելիք ողջ աշխատանքի բյուջեն կազմում է 360 միլիոն եվրո։


Մարզադաշտի նստելատեղերի թիվը կավելանա վեց հազարով՝ հասնելով 105 հազարի։ Տեսանելիությունը կդառնա ավելի լավը։ Կվերականգնեն ստորին յարուսը, երկրորդը հանդիսատեսի համար կդառնա ավելի հարմարավետ՝ փակելով կամբողջացնեն երրորդ յարուսի օղակը։ Կկառուցվի կտուր, որն ամբողջապես կծածկի մարզադաշտի բոլոր նստելատեղերը։ Դրա շրջագծի վրա կտեղադրվի 360-աստիճանանոց լուսատախտակ, որպիսին կա Ատալանտայի մարզադաշտում։ Կբացվեն դեպի մարզադաշտ բացվող տեսքով նոր ռեստորաններ, նոր օթյակներ։ Ստադիոն բերող հնարավոր բոլոր մուտքերը կդառնան ավելի մատչելի, կկառուցվեն վերելակներ, էսկալատորներ, անցումների նոր կետեր։ Մեքենաների համար կկառուցվի ստորգետնյա 3,5-հազարանոց կայանատեղի, առանձին կայանատեղի կնախատեսվի խաղացողների մեքենաների համար։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ