Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վիքիպեդիան դառնում է 18 տարեկան

Վիքիպեդիան դառնում է 18 տարեկան
14.01.2019 | 17:23

Համացանցի ամենամեծ հանրագիտարանը՝ Վիքիպեդիան հունվարի 15-ին դառնում է 18 տարեկան։ Վիքիմեդիա Հայաստանը՝ վիքիխմբագիրների և ազատ գիտելիքը տարածողների հետ հունվարի 15-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում նշելու է հանրագիտարանի ծնունդը։ Այդ օրը, բացի տոնախմբությունից ու ջերմ հանդիպումներից, Վիքիմեդիա Հայաստանն ամփոփելու է նաև 2018-ին կատարած աշխատանքը, խմբագրումները, կազմակերպված միջոցառումներն ու համագործակցությունները։ Հայերեն Վիքիպեդիան երբևէ ստեղծված հայալեզու ամենամեծ հանրագիտարանն է, որն այժմ պարունակում է ավելի քան 250 000 հոդված զանազան թեմաների վերաբերյալ։

Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրվել է 2013 թվականի մայիսին 14-ին՝ որպես Վիքիմեդիա տեղական կազմակերպություն։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը և աջակցել նոր վիքիմեդիացիներին։

Դիտվել է՝ 3605

Մեկնաբանություններ