ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Միմյանց վրա «բոչկա են գլորում»

Միմյանց վրա «բոչկա են գլորում»
19.04.2019 | 01:52

Այն, որ իշխանության մեջ կան տարբեր թևեր, ու ամեն մեկը սեփական խաղն է առաջ տանում, նորություն չէ։ Առավել ուշագրավ է, թե ինչպես են նրանք միմյանց դեմ պայքարում, ոտքի տակ փորում, սեփական անձը մյուսներից վեր դասում։ Դա արտահայտվում է հատկապես «Իմ քայլը» խմբակցության անդամների շրջանում, որտեղ նվազագույնը 3-4 թև կա։ Մեր տեղեկություններով, վերջերս «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության մի քանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հյուրերը հանկարծակիի են եկել, երբ նրանք սկսել են «բոչկա գլորել» իրենց խմբակցության մյուս պատգամավորների, կառավարության որոշ անդամների վրա՝ բացահայտ նշելով, թե որքան անպատասխանատու են աշխատում ու ինչպես են գցում նոր իշխանությունների վարկանիշը։ Քննադատության դոզան մեծացել է, երբ հանդիպման եկած անձինք սկսել են դժգոհել տարբեր ոլորտների խնդիրներից, որոնց լուծման ուղղությամբ ոչինչ չի արվում։ Եթե մեկ տարին չբոլորած սկսել են իրար ոտքի տակ փորել, ի՞նչ կլինի 2-3 տարի հետո, եթե, իհարկե, այդքան «ձգեն»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ