ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը հհամաձայն չէ քաղաքագետների այն տեսակետին, թե իշխանությունների արտաքին քաղաքականության վեկտորը Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով ոչ միայն չի փոխվել, դեռ մի բան էլ ավելի ընդգծված, քաղցր-մեղցր է դարձել: «Իրատեսի» հետ զրույցում պատգամավորը նշեց. «Շատ լավ հարաբերություններ ունենք, բայց թե նախկինում ինչպես է եղել՝ ավելի լավ, թե ավելի վատ, չեմ կարող ասել»:
Պատգամավորը վստահեցրեց նաև, որ Ռուսաստանին սիրաշահելու խնդիր չունի իշխանությունը: Ըստ նրա՝ ուղղակի յս պահին իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանին ձեռք չի չի տալիս, որ Հայաստանի հետ լարված հարաբերություններ ունենա:
Թե ինչո՞ւ է նման համոզման, իմքայլականն այսպես է մեկնաբանում. «Մենք աշխարհին այսօր ներկայանում ենք որպես ժողովրդավարական երկիր, և հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ինչո՞ւ պետք է ռուսաստանը կամ այլ երկիր ժողովրդավարական այլ երկրի հետ լարված հարաբերություններ ունենա»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ