Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աղոթարան

Աղոթարան
20.12.2019 | 00:01
Ցավի դռները կրկին բացվեցին,
Քարեղ արցունքի ահեղ հորձանքը
Լուռ լափուն տվեց:
Լույսը բեկբեկվեց շուրթերի վրա,
Աղոթքի կանչը ցավից սարսռաց։
Կարոտը կանչեց ծանոթ ձայներով,
Հյուղակն այս կավե` մեղմորեն հալվեց,
Կավաջուր դառած հոսեց, ավարտվեց։
Լոկ Տերը տեսավ խաչելությունն այդ,
ՈՒ մեղմիվ շոյեց… ու մեղմիվ շոյեց:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Դիտվել է՝ 4291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ