Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դեմ­քով ընդ­դի­մա­դիր, հո­գով՝ ան­հաս­կա­նա­լի մի բան

Դեմ­քով ընդ­դի­մա­դիր, հո­գով՝ ան­հաս­կա­նա­լի մի բան
18.02.2020 | 12:07
Հան­րաք­վեին մաս­նակ­ցել չցան­կա­ցող Գա­գիկ Ծա­ռու­կյանն օ­րերս, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, հան­դի­պել է ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նին։ Թե որն է ե­ղել նրա հան­դիպ­ման պատ­ճա­ռը, մեզ չհա­ջող­վեց ճշ­տել։ Սա­կայն ակն­հայտ է, որ ընդ­դի­մա­դիր ուժ ստեղ­ծե­լու ցան­կու­թյուն հայտ­նած Վա­նե­ցյա­նի հետ հաս­տատ «իշ­խա­նա­հա­ճո» զրույց­նե­րի հա­մար չէ, որ Ծա­ռու­կյա­նը նրա դուռն է գնա­ցել։
Նույն աղ­բյու­րի պնդ­մամբ, ԲՀԿ ա­ռաջ­նոր­դը հայ­տն­վել է ան­հար­մար ի­րա­վի­ճա­կում. մի կող­մից չի կա­րող բա­ցա­հայտ պա­տե­րազ­մել Փա­շի­նյա­նի հետ, քա­նի որ հար­կա­յին ստու­գում­նե­րը նոր, «ա­հա­սար­սուռ» թափ կհա­վա­քեն, հին գոր­ծարք­նե­րը ջրի ե­րես դուրս կգան, մյուս կող­մից էլ չի ցան­կա­նում իշ­խա­նու­թյան քայ­լե­րին մաս­նա­կից դառ­նալ։ Մնում է դեմ­քով ընդ­դի­մա­դիր լի­նել, հո­գով՝ ան­հաս­կա­նա­լի մի բան՝ ոչ իշ­խա­նու­թյուն, ոչ այ­լընտ­րանք, ոչ էլ կար­գին ընդ­դի­մու­թյուն։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ