ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
23.07.2020 | 23:55

...թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլոբ­լիս­տա­կան հե­նա­սյուն ԿԳՄՍ նա­խա­րա­րը կաշ­վից դուրս է գա­լիս, որ կա­րո­ղա­նա դառ­նալ փոխ­վար­չա­պետ, «շե­ֆին» ա­զա­տի Տիգ­րան Ա­վի­նյա­նի մեծ «հոգ­սից»: Սա­կայն աստ­ղե­րը բա­րե­հաճ չեն ան­հա­վատ, Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու նկատ­մամբ հա­լա­ծանք­ներ սկ­սած, ոտ­նձ­գու­թյուն­ներ ա­նող (վեր­ջի­նը` չմկրտ­ված նա­խա­րա­րի` Տա­վու­շում հար­սա­նի­քի քա­վոր դառ­նա­լու ան­թույ­լատ­րե­լի քայլն էր), Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հան­դեպ։ Վեր­ջինս նոր սկան­դա­լի մեջ է հայ­տն­վել դի­մորդ­նե­րի հար­ցով, ինչն էլ իր հեր­թին լա­վա­գույնս օգ­տա­գոր­ծում է նրա նկատ­մամբ «լիչ­նի նեպ­րի­յազն» ու­նե­ցող, ԱԺ կր­թու­թյան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մխի­թար Հայ­րա­պե­տյա­նը:

Ա­սում են` Գո­գ­յա­նից հե­տո այս մի «ոս­կո­րը» հնա­րա­վոր է մնա Մել ու Կա­րա­բի­նա «հար­գող» Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի կո­կոր­դում, և նա ոչ միայն չհաս­նի փոխ­վար­չա­պետ Ա­վի­նյա­նի ա­թո­ռին, մա­նա­վանդ որ Ա­վի­նյա­նը «Յու­քո­մի» դեմ դե­մար­շով, Ե­սա­յան եղ­բայր­նե­րի «հար­ցե­րը լու­ծե­լու» կաս­կա­դով իր հրա­ժա­րա­կա­նի հար­ցը ոչ ևս է ա­րել, այլ ընդ­հան­րա­պես կորց­նի սու­պեր նա­խա­րա­րի ա­թո­ռը:

Դիտվել է՝ 47946

Մեկնաբանություններ