Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վրաստանի ընդդիմությունը Մելիայի ձերբակալությունից հետո պատրաստվում է բողոքի ակցիաների

Վրաստանի ընդդիմությունը Մելիայի ձերբակալությունից հետո պատրաստվում է բողոքի ակցիաների
23.02.2021 | 14:45

Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվում են բողոքի ակցիաների՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո՝ հայտարարե; է ընդդիմադիր Գիգի Բոկերիայն:

Ըստ նրա, այդ ակցիաները կտևեն այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմությունը «չի հասել արդյունքի»:

«Երկրում մեծ ամոթ կլինի Իվանիշվիլի-Գարիբաշվիլիի կոմիկական բռնապետության հաստատումը: Կանգնեք հանուն ձեր երեխաների ապագայի», - ասել է մեկ այլ ընդդիմադիր՝ Նինո Բուրջանաձեն: Մելիային բերման են ենթարկել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակից, գործողության ընթացքում իրավապահները արցունքաբեր գազ են օգտագործել: 10 մարդ բերման է ենթարկվել ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար

Դիտվել է՝ 37164

Մեկնաբանություններ