Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երբ գերիշխում է նյութական աշխարհը

Երբ գերիշխում է նյութական աշխարհը
24.05.2023 | 23:26

Նկարիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է:

Մի անգամ Ժամանակակից արվեստի թանգարանում նկարիչ Հակոբ Հակոբյանին հանդիպեցի: Ցուցասրահի պատին նրա նոր կտավն էր, իսկ նկարիչը աստիճանը դրել, բարձրացել ու տեղում աշխատում էր: Կտավը պատկերում էր մի հսկա ամբոխ` կազմված միայն մարդկային հագուստներից: Հակոբյանն ասաց, որ մի քանի թերի, անավարտ դրվագներ կան, եկել է տեղում դրանք շտկելու և լրացնելու: Հետո բացատրեց, որ իր աշխատանքը կոչվում է «Նեյտրոնային զենքին` ոչ»: «Նեյտրոնային զենքը ոչնչացնում է մարդկանց, սակայն չի վնասում շինությունները: Մարդիկ չկան, իսկ նրանց կառուցած քաղաքները կանգուն են, իրերն` անվնաս: Բայց դրանք այլևս ոչինչ չարժեն, եթե մարդը չկա»:

Հիմա շատ տարիներ են անցել, ու ես նորից եմ նայում Հակոբյանի կտավը: Այնտեղ ոչ մի նեյտրոնային ռումբ էլ չկա: Դա ընդամենը շատ հարմար պատրվակ է եղել նրա համար` ստեղծելու այդպիսի մի աշխատանք, որ պիտի մեզ հիշեցներ այն մասին, թե ինչպես է ավարտվում ու ոչնչանում մարդը, երբ նյութական աշխարհը գերիշխում է նրա կյանքում: Հակոբյանն ավելի սարսափելի զենք էր տեսել, որ հաղթում է առանց պայթյունի:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 7507

Մեկնաբանություններ