Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.11.2023 | 00:01

Մի՛ տխրիր, մի՛ հուսահատվիր:

Քրիստոսով կհաղթահարես ամեն ինչ:

Խաչված Հիսուսը հատկապես մոտ կլինի քեզ, երբ դու ցավ ես ապրում: Եվ այդ ժամանակ դու ավելի լավ կճանաչես Նրան և ավելի շատ կսիրես Նրան:

Երբ փորձությունն ավարտվի, կօրհնաբանես Նրան այն օրհնությունների համար, որ Նա տվել է քեզ:

Հայր Եփրեմ ԱՐԻԶՈՆԱՑԻ

Դիտվել է՝ 2699

Մեկնաբանություններ