Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ո՞վ է տուժելու, այո՝ քաղաքացին

Ո՞վ է տուժելու, այո՝ քաղաքացին
02.02.2024 | 12:13

ՀՀ ֆինանսների նախարարությունն այս էլ որերորդ անգամ փորձում է մեծացնել փաստաբանների հարկային բեռը։

Մշակել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագիծ, որով փաստաբանական գործունեությունը հանվում է շրջանառության հարկով հարկման ռեժիմի դաշտից և մտցվում շահութահարկով (այդ թվում՝ ԱԱՀ) հարկման ռեժիմի դաշտ։

Սա նշանակում է, որ մենք ստիպված ենք լինելու 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն վճարել 18 տոկոս շահութահարկ և 20 տոկոս ԱԱՀ։

Ակնհայտ է, չէ՞, որ ինչքան էլ մեր աշխատանքն ունենա իրավապաշտպան բնույթ, միևնույնն է, ստիպված ենք լինելու թանկացնել ՀՀ սահմանադրությամբ (հոդված 64) երաշխավորված իրավաբանական օգնություն հանդիսացող ծառայությունների արժեքը։

Ո՞վ է տուժելու, այո՝ քաղաքացին։

Ավելին, այլևս չենք կարողանալու նաև անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրել դրա կարիքն ունեցողներին (օրինակ՝ մեր գրասենյակի գործերի 30 տոկոսը pro bono` անվճար հիմունքներով կարիքավորներին, քաղհալածյալներին և այլ անձանց մատուցված ծառայություններն են)։ Արդյունքում մեծանալու է հանրային պաշտպանի գրասենյակի բեռը ու առաջանալու է հանրային պաշտպանի գրասենյակի թվակազմի և աշխատավարձային ֆոնդի ավելացման խնդիր (բնականաբար, պետական միջոցների հաշվին)։

Մի խոսքով, սիրելի՛ քաղաքացիներ, սա հիմարագույն մի նախագիծ է, որի պաշտոնական հիմնավորումներում նույնիսկ բացակայում է այս փոփոխության հիմնավորումը։

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 4823

Մեկնաբանություններ