ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Հիսուս օրենքը չմերժեց, այլ տեղփոխեց հոգևոր դաշտ

Հիսուս օրենքը չմերժեց, այլ տեղփոխեց հոգևոր դաշտ
11.02.2024 | 14:36

Ըստ Հին օրենքի, շնացողներին քարկոծում էին:

Հիսուսի մոտ բերեցին մի շնացող կնոջ և ասացին.

- Մեզ պատվիրված է նմանին քարկոծել, դու ինչ ես ասում:

- Ձեր միջից անմեղը թող առաջինը քար գցի,-ասաց Հիսուս:

Եվ քարկոծողները Աստծո առաջ հիշեցին, որ իրենք ևս հանցապարտ մարդիկ են և առանց քարկոծելու, քարերը վար թափելով, հեռացան:

Եվ Հիսուս շնացած կնոջն ասաց.

- Ես ևս քեզ չեմ դատապարտում, գնա և էլ մեղք մի գործիր, որ ավելի չար բան չպատահի քեզ:

Հիսուս օրենքը չմերժեց, այլ տեղփոխեց հոգևոր դաշտ:

Նոր Կտակով քարկոծումը փոխադրվեց հոգևոր դաշտ, մարդն ինքն է իր մեղքերը քարկոծում՝ ապաշխարության խոսքերով, խոստովանելով Աստծուն:

Նարեկը խոստովանությամբ ինքնաքարկոծման համաքրիստոնեական ակնհայտ օրինակ է:

-Խոստովանենք մեր մեղքերը Աստծուն` Նա կազատի մեզ դրանցից և համազգային, համամարդկային մեծամեծ մեղքերից ու դրանց հետևանք փորձանքներից:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1957

Մեկնաբանություններ