Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Այս երկրում գրանցվում է պաշտոնի գալու համար տիտանական և անբարոյական ջանքերի վատնում

Այս երկրում գրանցվում է պաշտոնի գալու համար տիտանական և անբարոյական ջանքերի վատնում
29.02.2024 | 22:42



Վստահ եղեք, որ կգա մի օր, երբ քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշոնատար անձը ոչ թե կսահմանափակվի հրաժարական տալով կամ մեկ նախադասությամբ հայտարարություն անելով ու չքվելով, այլ խորը և համապարփակ հաշվետվություն տալով իր կողմից տնօրինված հանրային և պետական միջոցների կառավարման արդունավետության, իր առաքելության արդյունքների և ձախողումների, ինչպես նաև ստացած աշխատավարձի մասին: Ինչ է արել ամեն աստծո օր այդ պաշտոնում, բացի այն ֆորմալ կամ բուտաֆորիկ զբաղեցնելուց, ինչ հավելյալ արժեք է ստեղծել, որի համար հանրությունը վճարել է նրան:

Հավատացեք, որ պաշտոնից հրաժարվելու պահին պարտադիր պատասխանատվության, հավելյալ արժեքի ստեղծման, եկամուտների թափանցիկության (առաջ և հետո) քաղաքական և նյութական հաշվետվության պարտադիրությունը բացարձակ այլ իրողություն կստեղծի քաղաքական պաշտոնից առավելագույն շահ քաշողների, այն որպես ժամանակավոր խոպան ընկալողների և հետո հեշտ չքվողների համար:

P.S. Այս երկրում գրանցվում է պաշտոնի գալու համար տիտանական և անբարոյական ջանքերի վատնում, իսկ այն թողնելուց հետո հուր հավիտյան կորչելու կոսմիկական արագություն:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2244

Մեկնաբանություններ