Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լավ է, որ չեն հերքում ինձ

Լավ է, որ չեն հերքում ինձ
09.03.2024 | 20:07

Փաստորեն ես, որ չլինեմ ոստիկանությունը չի աշխատում:

Լավ է, որ չեն հերքում ինձ:

Բայց վատ է, որ թուրքի դասարանցին, ով ամբողջ համակարգը քանդեց, հրաժարական չի տալիս:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia

Քաղաքացիների նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ կեղծ արձանագրություններ. ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության բացահայտումը

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մոնիթորինգի բաժնի համագործակցության արդյունքում՝ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ՊԾ մի խումբ ծառայողներ, բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով, 2023 թ. նոյեմբերից 2024 թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում շրջիկ ծառայություն իրականացնելիս, առանց ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների ավտոմեքենաները կանգնեցնելու և նրանց մոտենալու, կամ ընդմիջման ժամերին անհատական տեսանկարահանող սարքն անջատելու կամ մի կողմ դնելու կամ իբր ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներին ձևական կանգնեցնելուց հետո, մի խումբ քաղաքացիների նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ մեծաքանակ կեղծ արձանագրություններ:

Ծառայողական քննության նյութերի հիման վրա դեռևս փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դիտվել է՝ 3402

Մեկնաբանություններ