Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Դա գիտեն նույնիսկ այլմոլորակայինները

Դա գիտեն նույնիսկ այլմոլորակայինները
29.03.2024 | 19:04

Երբ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է, դա «լիկբեզի» (անգրագիտության վերացում) համար չէ: Դա գիտեն նույնիսկ այլմոլորակայինները:

Թամամ խոսքը միայն էշին են ասում: Բայց խնդիրն այնքան խորն է, որ արդեն էշին ուղղակիորեն էշ են ասում, այլ ոչ թե՝ «наши армянские портнеры»

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2061

Մեկնաբանություններ