Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ժողովուրդը ոչ միայն կարող է, այլև պարտավոր է փոխել այս իշխանությունը՝ առանց ընտրությունների

Ժողովուրդը ոչ միայն կարող է, այլև պարտավոր է փոխել այս իշխանությունը՝ առանց ընտրությունների
09.05.2024 | 14:03

Իշխանական քարոզչական մեքենան արդեն մի քանի օր է, ինչ «ահազանգում» է ժողովրդի՝ «առանց ընտրությունների» իշխանափոխություն անելու «վտանգի» մասին` գնահատելով դա որպես հակաժողովրդավարական և հակասահմանադրական:

Սրանք այնքան անգրագետ են, որ նույնիսկ չգիտեն, թե ինչ կառավարման համակարգում են գործում, չգիտեն, որ խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետի ու կառավարության փոփոխության համար ընտրություններ պետք չեն:

Ընտրություններ պետք են նոր խորհրդարան ձևավորելու համար, իսկ այդպիսի պահանջ ժողովուրդը գոնե մինչ այս պահը չի ներկայացրել:

Ներկայացվել է միայն սատանայի առջև խոնարհված, ազգային ու պետական դավաճան, աղետաբեր, ստախոս, կեղծարար, զազրախոս, թշնամու առջև ծնկի եկած մարդու և նրա ղեկավարած աղանդի հեռացում իշխանությունից:

Իսկ նոր վարչապետ ու կառավարություն կձևավորի այս խորհրդարանը` ՀՀ Սահմանադրության բոլոր պահանջներին համապատասխան:

Այնպես որ, լռեք ու սպասեք ձեր գործած աններելի մեղքերի ու հանցանքների պատասխանատվության ժամին, ինչը շատ մոտ է, երբեք այսքան մոտ չի եղել:

Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 3836

Մեկնաբանություններ