Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բարի և չար գործերը

Բարի և չար գործերը
16.09.2024 | 15:55

Մի մարդ կար, ով վատ կյանքով էր ապրում:

Մի օր նա որոշեց խելքի գալ, բարի գործեր անել հանուն հոգու փրկության: Շատ բարի գործեր արեց, սակայն իր մեջ որևէ փոփոխություն չնկատեց, թեև շատ էր հպարտանում և պարծենում իր արարքներով:

Մի անգամ նա տանից դուրս եկավ զբոսանքի և նկատեց, որ մի ծեր կնոջ վերարկուի կոճակը պոկվեց և ընկավ գետնին: Մտածեց. «Եղածը մի բան չէ, հավանաբար նա շատ կոճակներ ունի, չարժե կռանալ և այդ կոճակը բարձրացնել»: Այնուամենայնիվ, փնթփնթալով գետնից վերցրեց կոճակը, հասավ ծեր կնոջ հետևից, տվեց կոճակը նրան և բոլորովին մոռացավ այդ մասին:

Երբ մարդը մահացավ, տեսավ մի կշեռք, որի ձախ նժարին իր վատ արարքներն ու չար գործերն էին, որոնք նժարը քաշում էին ցած, իսկ աջ նժարին ոչինչ չկար, այն դատարկ էր: «Էհ, բախտս չի ժպտում», - մտածեց նա: Եվ հանկարծ… տեսավ, որ հրեշտակները նժարին են դնում իր գտած կոճակը, և աջ նժարը, որի վրա բարի գործերն էին, բարձրանում է և սկսում գերակշռել ձախ նժարը:

«Մի՞թե ընդամենը մեկ կոճակը գերազանցեց իմ բոլոր չար գործերը: Չէ՞ որ ես այնքան բարի գործեր եմ անել, իսկ դրանք տեսանելի չեն», - զարմացավ նա:

Ի պատասխան հրեշտակն ասաց. «Քո բարի գործերն իզուր անցան, որովհետև դու հպարտանում էիր դրանցով: Իսկ ահա այդ կոճակը միայն, որի մասին մոռացել էիր, բավական է հոգուդ փրկության համար»:

Բարի գործերն ապրում են ոչ թե բարի արարքներոմ, այլ բարի սրտում:

«Ինչ որ անեք, արեք սրտանց, որպես թե Տիրոջ համար եք անում և ոչ թե մարդկանց համար: Իմացեք, որ Տիրոջից պիտի ստանաք ձեր ժառանգության հատուցումը, քանզի Տեր Քրիստոսին եք ծառայում: Իսկ անիրավը պիտի պատժվի ըստ իր անիրավության, քանի որ Աստծո առաջ աչառություն չկա» (Կողոս. 3:23-25):

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3029

Մեկնաբանություններ