Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նա փնտրում է բոլոր առիթները՝ մեզ դժոխքից ազատելու համար

Նա փնտրում է բոլոր առիթները՝ մեզ դժոխքից ազատելու համար
10.10.2024 | 08:14

Եթե ուզում ես մեծ լինել, մի՛ եղիր հպարտ, ինչպես առակում հիշվող փարիսեցին (Ղկս 18, 9-14), և այդ ժամանակ իսկապես մեծ կլինես։

Քեզ արժանիքներից զուրկ համարիր, և այդ ժամանակ արժանիքներ կունենաս։

Մաքսավորն իրեն մեղավոր ճանաչեց և այդպես դարձավ արդար. որքա՜ն ևս առավել արդարը, որ իրեն մեղավոր է ճանաչում, կտեսնի, թե ինչպես են աճում իր արդարությունն ու իր արժանիքները։

Քանի որ խոնարհությունը մեղավորին արդար է դարձնում, որովհետև ճանաչում է կյանքի ճշմարտությունը. իսկ արդարների հոգիներում ճշմարիտ խոնարհությունը գործում է է՛լ ավելի մեծ հզորությամբ։

Սնափառությամբ մի՛ կորցրու, հետևաբար, պտուղները, որոնք շահած կլինես քո աշխատանքով, քո չարչարանքների վարձը, կյանքի հանձնառության վարձատրությունը։

Աստված քեզնից ավելի լավ է ճանաչում բարիքը, որ գործում ես։ Վարձատրությունից զուրկ չի մնալու անգամ մի բաժակ ջուրը, [որ կտաս ծարաված մեկին]։ Աստծուն հաճելի է ամենափոքրիկ ընծան, կամ, եթե ոչինչ չես կարող տալ, նաև կարեկցանքի մի հառաչանքը։

Ամեն բան ընդունում է, ամեն բան հիշում է, քեզ հարյուրապատիկը վերադարձնելու համար։

Վերջ տանք, ուրեմն, մեր արժանիքները հաշվելուն և դրանք հրապարակներում դրոշի նման թափահարելուն։ Եթե պարծենում ենք մեր արժանիքներով, գովասանք չենք ստանա Աստծուց։

Ավելի լավ կլինի, որ լացենք մեր թշվառության վրա, և Աստված կբարձրացնի մեզ ուրիշների առաջ։

Աստված չի ուզում, որ կորի մեր աշխատանքի պտուղը։ Իր բոցավառ սիրո համաձայն՝ կամենում է պսակել մեր ամենափոքրիկ գործերն անգամ. Նա փնտրում է բոլոր առիթները՝ մեզ դժոխքից ազատելու համար։

Սուրբ Հովհան ՈՍԿԵԲԵՐԱՆ

Ճառեր Մատթեոսի Ավետարանի մասին

Խորեն ԱՄԻՐՋԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2254

Մեկնաբանություններ