Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Այս միության գերնպատակը Արևմուտքի տնտեսաքաղաքական դոմինանտությանը վերջ դնելն է

Այս միության գերնպատակը Արևմուտքի տնտեսաքաղաքական դոմինանտությանը վերջ դնելն է
24.10.2024 | 14:31

BRICS (տնտեսական միություն, որն հավակնում է հակադրվել արևմտյան տնտեսական և քաղաքական դոմինանտությանը) միությունը ունի աշխարհի բնակչության 45%-ը և տնտեսության 35%-ը: Միության ամենախոշոր պետությունները Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանն են:

Օրերս կայացած գագաթնաժողովին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահը և ցանկություն հայտնել անդամակցելու այս միությանը: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ միայն Արևմուտքի հետ հարաբերությունները իրեն բավարար չեն, և իր պետության շահն է նաև Արևելքի հետ սերտ հարաբերումը:

Այս հանդիպմանը քննարկել են նաև արևմտյանից առանձին միջազգային վճարումների համակարգ ստեղծելու թեման, քանի որ այս տնտեսական միության գերնպատակը Արևմուտքի տնտեսաքաղաքական դոմինանտությանը և միջաջգային առևտրային համակարգում ԱՄՆ դոլարի գլխավոր արժույթ լինելուն վերջ դնելն է:

Արդեն բոլորի համար տեսանելի է (եթե աչքերները չեն փակել), որ Հայաստանը նետվել է Թուրքիայի գիրկը, և օրվա իշխանությունների, այսպես կոչված, արևմտամետ քաղաքականությունը իրականում թուրքամետ քաղաքականություն է: Սա են փաստում նաև Թուրքիայի տարածքում հայ-ադրբեջանական հանդիպումներն առանց միջնորդների: Սա են փաստում նաև ադրբեջանական թելադրանքով Հայաստանի սուվերենության դեմ ուղղված ՍԴ-ի և Աժ-ի անողնաշար և դավաճանական որոշումները:

Նիկոլները Հայաստանը հանձնել են թուրքական պետությունների բարեհաճությանն ու հպատակությանը, իսկ հանրությանը սրանից շեղելու համար խաղարկում են Ռուսաստանի ենթադրյալ չարիք լինելու, դրանից պոկվելու և Արևմուտք նայելու կեղծ քաղաքականությունը: Արանքում էլ չեն մոռանում հանրույթին զբաղեցնել «թալանչիերի» թեմայով: Չակերտներով, քանզի ամենամեծ թալանչին հիմա հենց իրենք են:

Ռուսաստանն ու Թուրքիան մեր փոքր տարածաշրջանում այս պահին միատեղ են՝ տնտեսական և քաղաքական շահերով: Թուրքիայի գիրկն ընկնել՝ նշանակում է Ռուսաստանից զատ դառնալ նաև Թուրքիայի ազդեցության գոտի, ինչը նշանակում է, որ երկարաժամկետ հատվածում Հայաստանը մնալու է ռուսական տնտեսական և քաղաքական կախվածության ներքո, որին գումարվելու է թուրքականը:

Եվ հետադարձ հայացքով նայելիս տեսնելու ենք, որ մենք այս ամենից ստացանք կորսված տարածքներ, վերացած պետականություն, հազարավոր անիմաստ զոհեր, թուլացած և ստրկացած երկիր և հազարավոր դավաճաններ, որ պետությանը ծառայության անվան տակ դարձել են նիկոլի ծառաներ և ծառայում են թշնամի օտարի օրակարգին: Եվ ուրիշ ոչինչ:

Ապրում ենք մեծ աղետի ու ամոթի տասնամյակում, ու այս ամոթն ավելի է սրվում, երբ հանրության գերակշիռ մասն անհաղորդ է սեփական տեսակի ստորացմանն ու սեփական պետության վերացման գործընթացին:

Հայեր, ի՞նչ խղճով եք ձեր առօրյա կենցաղով և աշխատանքով զբաղվում: Ինձ մոտ չի ստացվում, մասնագիտական աշխատանքով զբաղվելը դարձել է ծանր բեռ, որ հազիվ քարշ եմ տալիս: Այս ամոթալի և ստորացված վիճակին ու այս որակով իշխանությանը ոչ մի կերպ համակերպվելու չէ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 39405

Մեկնաբանություններ