Ինչպես փողոցային արագավազ ու ճարպիկ շան վրա նետված փայտի կտոր՝ բողոքս աշնան կիսամութի մեջ անհասցե վնգստում է:
Ետ տար քողն այս ծանր: Թեկուզ շատ թեթև գաղտնիքի մի փշուր թող նշմարեմ վախերիս մեջ: Տարար բոլորին հարազատ ու թանկ, ամփոփեցիր գաղտնակուր քո այդ սոսկալի աշխարհում:
Կարոտը խեղդում է՝գեթ մի խոսք, մի բառ կուզեի խոսել իրենց հետ, լսել ձայնն իրենց:
Մրսում եմ մենակ, ինչպես սառցալուլայի պես պաղ խեցու մեջ կակղամորթը, բայց փակել ես՝ անքննարկելի որոշում որպես թանձր վարագույրի հետևում իրենց:
Չէ՞ որ իրենք էլ ինձ են կարոտում:
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ