Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

«Մեկ հիջաբի» գինը

«Մեկ հիջաբի» գինը
24.12.2024 | 17:51

Երբ այսօր ամբողջ հասարակությունով քննարկում ենք ավիրյանի 20000-ոց տոմսը կամ ոչ բարով տիկնոջ ու նրա ամուսնու կողմից օրական ձեր աչքը մտցվող ցոփ ու շվայտ կյանքի ռիլերը, ինչն իրականում մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ են, որոնցով հատուկ կերակրում են ձեզ՝ իրական լրջագույն խնդիրների և գալիք արհավիրքի համար ծխածածկույթ ապահովելու համար, ակամայից մի ընկերոջ պատմած իրական դեպքն եմ հիշում։

Մի ոչ հայ ընկեր ունեմ, ով ժամանակին մի իրական դեպք պատմեց իր ծննդավայր միջինարևելյան մի քաղաքի մասին, որը տեղի է ունեցել դեռ տասնյակ տարիներ առաջ, երբ ինքը դեռ ծնված չէր։ Ընկերոջ անունն ու քաղաքը հատուկ չեմ նշում, քանի որ տոտալիտար երկրի քաղաքացի է, ու չեմ ցանանկանա, որ ինչ-որ խնդիր ունենա հետագայում, թեկուզ քիչ հավանական է։

Սրանք քաղաքում մի մեծ բազար են ունենում, որտեղ հազարավոր կրպակներից մեկը հիջաբներ է վաճառում (հիջաբ՝ իսլամական թաշկինակ կանանց գլուխը ծածկելու համար):

Այս կրպակի տերը մի խեղճ գեղցի նոր աշխատող է ընդունում աշխատանքի, մեր էս Գիքորի նման։ Օրերից մի օր էս տգետ գեղցին սիրահարվում է ու որոշում է իր սիրելի աղջկան հիջաբ նվիրել։ Դե, քանի որ սա հիջաբի կրպակի վաճառող է, մտածում է, որ հարյուրավոր հիջաբների մեջ տերը չի նկատի մեկ հիջաբի պակասորդը, ու մինչև հաջորդ ստուգումը մի բան կմոգոնի, գողանում է հիջաբը ու նվիրում իր սիրելիին։

Ու ոնց որ թարսի նման կրպակի տերը հենց նույն օրն անսպասելի սրան ասում է, որ պատրաստի դաֆթարը, որ երեկոյան գա ու ստուգի կրպակը։ Երևի ինչ-որ մի բան կասկածում է, չգիտենք։

Այս տխմարը վախից, որ կբռնվի, որոշում է այրել կրպակը։ Սա այրում է կրպակը, կրակն ընկնում է հարևան կրպակներին, այրվում է ողջ բազարը։ Բազարից կրակն ընկնում է քաղաքի վրա ու այրում ամբողջ քաղաքը։

Հիմա այս խոզ խանձող, լոբի մաքրողների իրենք իրենց վրա հիացած ու զարմացած ռիլերը երբ տեսնում եմ, կամ էս արտահոսքերը՝ կապված 20000-ոց տոմսի և այլ ցոփ ու շվայտ ծախսերի հետ, ակամայից այս պատմությունն եմ հիշում։ Այս ճղճիմ գեղցիները կուշտ փորով հաց ուտելու, տաք հագնվելու, լավ մեքենաներ ու տներ ունենալու, իրենց լյուքս վոյաժների, տարատեսակ բազմահազարանոց զըրթ ու զիբիլ ունենալու համար այրում են մի ողջ պետություն, մի ողջ էթնոս։

Իսկ մեր հասարակությունն անհանգիստ է էդ «մեկ հիջաբի» համար:

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 5107

Մեկնաբանություններ