«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Օր 48

Օր 48
19.04.2025 | 13:03

Պահքային շրջանի ավարտն է այսօր։ Բուն Բարեկենդանի երկուշաբթիից մինչև Ավագ Շաբաթ տևած Մեծ պահքի ժամանակաշրջանում, ամեն օր կատարեցի գրառումներս, որով փորձել եմ հոգուս սպեղանի գտնել և հաղորդել ժուժկալ լինելու, հոգևոր աճ ունենալու փորձս նաև ընթերցողիս։ Այս ընթացքում գրել եմ և՛ սեփական աղոթքներ, և՛ հայտնի աղոթքներ, որոնցից Տերունականի մասին եմ պատմել, թե ի՞նչ պայմաններում եմ առաջին անգամ լսել «Հայր մեր»-ը և հետո այն անգիր արել։ Աստծուն հավատալու իմ հույժ անձնական պատմությամբ եմ նաև կիսվել, որ սևփական փորձովս Նրա գոյության մասին ևս մեկ անգամ վկայեմ։

Խոստովանում եմ՝ պահքային շրջանում օգտագործել եմ կենդանական ծագումով սնունդ, խոստովանում եմ, որ պահքի վերջին շաբաթն ամենադժվարն է եղել, որովհետև Հայաստանի իրողությունը միտքս չէր անջատում, Հայրենիքիս ճակատագրի մտահոգությունը թույլ չտվեց հոգուս դարման գտնեմ։

Այս շրջանում բազմիցս ներողություն եմ խնդրել ու շնորհակալություն հայտնել մարդկանցից և Փառք տվել Տիրոջը։ Միտքս, հոգիս բուժելու ազդեցիկ դեղամիջոցները աղոթքը և զրույցներն էին հոգևորականի հետ։

Ավարտում եմ պահքային գրառումներիս շարքը իմ ազգն ու Հայրենիքը լուսավորած Հայ Առաքելական Եկեղեցու համար աղոթքով։

Փառքդ շատ, Տե՛ր, որ մեր ազգային Հայ Առաքելական Եկեղեցին գոյություն ունի։ Տե՛ր, Հայ Եկեղեցու ծառայության մեջ գտնվող քահանաներին, եպիսկոպոսներին ու վարդապետներին ուժ տուր, համբերություն, կարողություն, իմաստություն։ Եվ օգնական եղիր նրանց իրենց կարգի մեջ հաստատուն լինելու համար։ Պահապան եղիր իմ հնամենի ազգին ՉԱՐՔԻՑ, պատերազմներից, միաձուլվելուց, քրիստոսադրժությունից։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3087

Մեկնաբանություններ