«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Սպասում

Սպասում
18.06.2025 | 11:05

Իշխանությունների կողմից անպարկեշտ, անօրեն, լկտի և ստոր վերաբերմունք եկեղեցու և այլոց նկատմամբ: Պաշտոնական ընդդիմության կողմից, բացի դատարկ խոսքից ու սին սպառնալիքներից, ոչ մի կազմակերպչական աշխատանք բողոքի ակցիաներ անցկացնելու ուղղությամբ։

Մարդիկ ատամները սեղմած սպասում են։

Օդը շիկացած է, ջինը ուր որ է դուրս կթռչի փակուղուց։ Շփոթը նկատելի է նաև իշխանությունների շարքերում։ Սպասում։

Վարչապետի տիկինը իրադարձությունների զարգացմանը կհետևի ապահով հեռավորությունից` Չինաստանից, իսկ վարչապետը` գուցե և ինքնաթիռի պատուհանից։

Մթնոլորտը գնալով լարվում է։

Տպավորություն կա, որ իշխանությունն ընկած է փողոցում։

Ոչ ոք զորու չէ այն վերցնելու...

Չկա՛ այն ձեռքը, որը կայծը կմոտեցնի վառոդով լի տակառի պատրույգին:

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ