Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Մտածե՛ք, լա՜վ մտածեք, թե ինչ եք անում

Մտածե՛ք, լա՜վ մտածեք, թե ինչ եք անում
27.06.2025 | 10:38

Եվ ամենակարեւորը` մասնավոր սեփականության «ազգայնացման» կասկածելի ծրագրով հաշվի առել եք չէ՞, որ դրանից հետո ներդրումներին կակա եք ասելու։

Սեփականության իրավունքը ժամանակակից տնտեսական հարաբերությունների «սրբության սրբոցն» է, հարվածեք դրան, ու կհարվածեք ամբողջ տնտեսագիտության հիմքերին։

Չեմ հասկանում, մեկը չկա՞ բացատրի, որ դա վաղը կունենա դոմինոյի էֆեկտ։

Բա որ հաջորդ իշխանությունն էլ ձեր ձեռքից որոշի վերցնե՞լ...

Մտածե՛ք, լա՜վ մտածեք, թե ինչ եք անում:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ