«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Զգում էի, թե գիրքը ոնց էր ինձ փոխում

Զգում էի, թե գիրքը ոնց էր ինձ փոխում
15.12.2024 | 13:24

Խնկո Ապոր գրադարանը Թումանյան փողոցում էր՝ Կարապի լճի մոտերքը։ Մի երկհարկանի խարխլված տուն էր՝ ճռճռան աստիճաններով, ճռճռան հատակով։ Ես միշտ գրադարանից մի փոքր գիրք էի վերցնում, գնում էի Կարապի լիճ, կարդում էի, հետո հետ էի գալիս, հանձնում, տեղը մի մեծ գիրք վերցնում ու տուն տանում՝ տանը կարդալու։ Մի սիրուն գրադարանավարուհի կար՝ նուրբ, նազանի, եղնիկի աչքերով։ Ես սիրահարված էի նրան։ Որ նայում էի աչքերին, հայացքս չէի կարողանում կտրեի։ Չգիտեմ էլ, ես գրքերի՞ համար էի էդքան հաճախ գնում գրադարան, թե՞ նրա համար։ Ինքը դա շատ լավ գիտեր, զգում էր, դրա համար էլ միշտ ինքն էր ինձ սպասարկում, ժպտում էր, մեկ-մեկ հետս զրուցում, լավ գրքեր առաջարկում։ Հենց նա էլ մի օր ինձ «Փոքրիկ իշխանը» տվեց։ Փոքր գիրք էր, գնացի Կարապի լիճ, արագ կարդացի, հետ բերեցի, որ հանձնեմ, բայց չվերցրեց, ասեց՝ տար տուն ու նորից կարդա։ Երեկոյան կարդացի, հետո մի քանի օր կարդում էի ու ամեն անգամ, որ վերջանում էր, նորից էի ուզում կարդայի, չէի հագենում։ Համարյա անգիր արեցի։ Ես զգում էի, թե գիրքը ոնց էր ինձ փոխում, լրիվ ուրիշ մարդ էի դառնում, ուրիշ աչքերով էի նայում աշխարհին։ Իսկ աղվեսն իմ ընկերը դարձավ. մինչև հիմա էլ ընկերս ա։

Հետո գրադարանը տեղափոխեցին նոր շենք, իսկ ես արդեն մեծացել էի, մեծերի գրադարաններից էի օգտվում։ Իննսունականներին, երբ քաղաքում մութ էր ու ցուրտ, մի օր ձմռանը՝ ուշ երեկոյան, անցնում էի Թումանյանով, մեկ էլ տեսա՝ գրադարանի շենքը փլվել ա. հենց տենց՝ փլվել ու թափվել էր փողոց, ասես, մեռած մարդ լիներ՝ մութ ու ամայի փողոցում մայթին ընկած, մոռացված։ Էդ օրը ես հասկացա, թե մահն ինչ ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8527

Մեկնաբանություններ