ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նույնիսկ ամենավատ իրավիճակում ելք կա

Նույնիսկ ամենավատ իրավիճակում ելք կա
28.01.2025 | 08:08

1918-ի հոկտեմբերին Թուրքիան փլուզված պետություն էր, որի վրա իրենց ոտքերն էին սրբում ինչպես եվրոպական տերությունները, այնպես էլ բոլշևիկյան դարձած Ռուսաստանը։

1919-ին Թուրքիայի Կ․Պոլիս քաղաքը անգլիական զորքերի ենթակայության տակ էր։ Այդ երկիրն ամբողջական կապիտուլյացիայի էր ենթարկվել։

Սակայն թուրքական զինվորական ու քաղաքական մի խումբ գործիչներ կարողացան լեզու գտնել սովետական ու անգլիական իշխանությունների հետ՝ կործանված երկրից դառնալով առևտուր անող, դիվանագիտությունը գործի դնող ու միաժամանակ զենքը ճիշտ օգտագործող պետություն։

Իմ թշնամին ինձ ճիշտ կռվել է սովորեցնում։

Հիշենք այս խոսքերը և չմոռանանք, որ նույնիսկ ամենավատ իրավիճակում ելք կա, եթե ուզում ես տեսնել այդ ելքը և գնալ այդ ճանապարհով։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3323

Մեկնաբանություններ