Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
17.04.2012 | 00:00

...թե Գյումրու դեպքերն այնքանով կապ ունեն քաղաքականության հետ, որ «որոշ» շահագրգիռ, կուլիսների հետևում գտնվող ուժեր ու անձեր փորձում են էսկալացիա` լարում ստեղծել ընտրությունների, հատկապես քարոզչական այս փուլում, որպես անհրաժեշտ հարթակ հետընտրական նույնատիպ զարգացումների համար: Միաժամանակ «նույնանուն» ազդակ ուղարկելով հասարակությանն ու Սերժ Սարգսյանին, որ իրենք կան և «կարող» են, հակառակ երկրի նախագահի խոստացած հանդուրժողականության մթնոլորտի ապահովման, խաղաղ, հանդարտ ընտրությունների խոստման:

Եվ, ինչպես միշտ, թույլ օղակ են համարել Վարդան Ղուկասյանին, որն ամեն անգամ` ընտրությունների ֆոնին, ստիպված է լինում այս կամ այն կերպ «հողանցում» դառնալ որոշակի ուժերի համար:

Այնուհանդերձ, ասում են, որքան էլ Սերժ Սարգսյանին դուր չի եկել երկիրը, հատկապես Գյումրին, լարվածության տանելու այդ իդեա-ֆիքսը, նա շախմատային հանդարտությամբ է «մոտեցել» իդեա-ֆիքսերով տառապողներին, որովհետև նրանց մոտ «բան չի ստացվելու»:

Դիտվել է՝ 1605

Մեկնաբանություններ