-
31.10.2017|
01:28
Աշխարհում ամեն ինչ հնարավոր է կեղծել. բայց ոչ մարդու ձայնը: Կասեք` մատնահետքերն էլ չեն կեղծվում: Գուցե: Ձայնը հոգու մատնահետքն է, որ չի կրկնվում ու պատճենում է մարդու էությունն ու հոգեվիճակը:
-
30.10.2017|
09:53
Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան ՈՒնալ Չևիկյոզը Hurriyet-ում թուրք-հայկական հարաբերությունների խնդիրներին նվիրված հոդված է հրապարակել։ Նա հիշեցրել է, որ 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվել են երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը և սահմանների բացումը նախատեսող երկու փաստաթղթեր:
-
29.10.2017|
10:52
Իսպանիայից անկախանալու Կատալոնիայի հայտարարությունը, որի օգտին քվեարկեց Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին, ըստ էության սիմվոլիկ ժեստ է իրական անկախության համեմատությամբ։
-
28.10.2017|
09:57
Իսպանիան ամենածանր քաղաքական ճգնաժամն է ապրում 40 տարի առաջ ժողովրդավարությանը վերադառնալուց հետո` երկու առանցքային գործիչների համառության պատճառով` գրում է The Washington Post-ը խմբագրականում։
-
28.10.2017|
09:47
Ֆրանսիայի թերթերը Քսենյա Սոբչակի նախագահի թեկնածու առաջադրվելը գնահատել են հարված Ալեքսեյ Նավալնիին և ընդդիմության մեջ տարաձայնություններ սերմանելու իշխանության քայլ:
-
27.10.2017|
14:51
Այսօր ԱԺ-ի բակում 1999-ի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելու ավանդական արարողության ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը գնահատանքի արժանի անկեղծությամբ արել է հայտարարություն, որ փաստացի անարգանք է ոչ միայն հոկտեմբերի 27-ին զոհված Ազգային հերոսների, պետական ու քաղաքական գործիչների հիշատակին, այլև` հայոց պատմությանը, բայց շատ բնորոշ է հայոց քաղաքականությանը։ Ըստ բժիշկ Բաբլոյանի` հոկտեմբերի 27-ը կապված չէ քաղաքականության հետ։
-
27.10.2017|
13:24
Սի Ցզինպինն ամրապնդում է իր իշխանական դիրքերը, Վլադիմիր Պուտինը երկաթե ձեռքով կառավարում է Ռուսաստանը, արևմտյան աշխարհն իր թույլ ու սահմանափակ ղեկավարներով ու կառավարություններով ներկայացնում է բոլորովին այլ պատկեր։
-
27.10.2017|
13:20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումով` հինգշաբթի օրը Ջոն Քենեդիի սպանության գործով վերջին փաստաթղթերից կհանվի ՙգաղտնի՚ նշումը։ Ի՞նչ նորություն կարող են պատմել գաղտնազերծված փաստաթղթերը սպանության մասին, որի վերաբերյալ բազում ասեկոսեներ ու տեսություններ կան։
-
27.10.2017|
12:32
Մայրաքաղաքի սրտում Թամանյան փողոց-զբոսայգի-թանգարանն է բաց երկնքի տակ։ Թանգարանի հերոսը հսկա սև կատուն է` ներկրված Կոլումբիայից` Գաբրիել Մարկեսի հայրենիքից։
-
27.10.2017|
11:58
Համամոլորակային ճանաչում ստացած բորսային շահախարդախ ու միաժամանակ «գունավոր հեղափոխությունների» մեկենաս Ջորջ Սորոսի գլխին, որի հոգեզավակն է, այսպես կոչված, «Բաց հասարակություն» հիմնադրամը («Սորոսի հիմնադրամ»), պատկերավոր ասած, «համաշխարհային կախաղանի» սպառնալիք է կախված: