Եթե հանկարծ համաժողովրդական սոցհարցում անցկացվի, որը փորձի պարզել, թե ովքեր են ներկա գերժողովրդավար, պետականակերտ, մտքով արի, վարքով բարի, ասկետ և ասպետ իշխանության պահապան հրեշտակները, ապա վստահաբար կունենանք այս պատկերը.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում, մոտ ժամանակներս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական կարող է նշանակվել ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արամ Գահնապետյանը:
Որքան էլ շատերի համար անսպասելի էր, բայց վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին իսկ նիստերը փաստացի ուրվագծեցին խորհրդարանական ներկապնակի իրական կոնֆիգուրացիան։
2017 թ. մայիսի 19-ին Իրանում անցկացվեցին հերթական նախագահական ընտրությունները, և դրանք ճանաչվեցին ոչ միայն կայացած, այլև հստակ, «ավանդական» ելք ունեցան:
2017-ի ցուրտ գարունն ավարտվում է: Տեղ-տեղ դեռ անգամ ձյուն է տեղում, անձրևը, քամին ու կարկուտը օրվա օրակարգում են՝ եղանակները խառնվել են բնության ժամացույցով: Քաղաքական ժամացույցը կամաց դանդաղեցնում է պտույտը՝ հինգ տարի ոչ մի ընտրություն՝ համապետական մակարդակում:
Մայիսի 24-ին հրաժարական տվեց Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և սկիզբ դրվեց պատրիարքի ընտրություններին: Բարդ պատմության հայտնի մանրամասների մեջ չմտնելով՝ ասեմ, որ նա հայտարարությամբ մեկնաբանել է իր խոսքազանցությունն ու հրավեր է ուղարկել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին, որ ժամանի ու որպես ընտրված պատրիարքական տեղապահ գլխավորի պատրիարքի ընտրության նախընտրական գործընթացը: «Այս քայլն անելու համար պետք է սպասեինք ճիշտ տեղին ու ճիշտ ժամանակին: Արդեն հասունացել է նպատակահարմար պահը»,- բանաձևել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Ղազախստանի էվոլյուցիոն, այլ ոչ հեղափոխական զարգացում
Այս տարի լրանում է 100 տարին այն արմատական փոփոխությունների, որ Եվրասիայի վիթխարի տարածքում տեղի ունեցան 1917-ի հոկտեմբերին:
Մենք սկիզբ տվեցինք նորացման երկու կարևոր գործընթացների՝ քաղաքական բարենորոգման և տնտեսության մոդեռնացման: Նպատակը հայտնի է՝ մտնել աշխարհի զարգացած պետությունների երեսունյակի մեջ: Մոդեռնացման երկու գործընթացներն ունեն հստակ նպատակներ ու խնդիրներ, գերակայություններ և դրանց ձեռքբերման մեթոդներ: Վստահ եմ, որ ամեն ինչ կարվի ժամանակին և առավելագույնս արդյունավետ: Բայց դա բավարար չէ:
Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից (հյուսիս-հարավից) և տեղավորել Չինաստանից Եվրոպա (արեելք-արևմուտք) աշխարհատնտեսական առանցքում չի հաջողվելու, չնայած Հայաստանն իր կողմից ամեն բան արել է դրա համար. 2018-ին բեմականացրել է թավշյա հեղափոխություն, տուրք է տվել թուրքական պահանջներին` հրաժարվելով Արցախից, խոստացել է Սյունիքով անցնող ճանապարհը վերապատվիրակել...