Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
24.04.2012 | 00:00

...թե Արտաշատի ու Էրեբունու (Մհեր Սեդրակյանի) կողմերում Հովիկ Աբրահամյանը հրահանգ է տվել շտաբներին` «հավաքելու» ՀՀԿ-ի համար` 15, ԲՀԿ-ի համար` 14, դաշնակցության համար` 6, ՕԵԿ-ի համար` 3 տոկոս ձայն:

Կարծես «նորմալ» է: Սակայն եթե ելնում ես տրամաբանությունից, որ «միասնական» շտաբը ներառում է նոր կոալիցիայի հեռանկարը` ԲՀԿ, ՀՅԴ (նաև ՀԱԿ), ապա ՀՀԿ գումարած ՕԵԿ ցուցանիշը զիջում է ԲՀԿ գումարած ՀՅԴ ցուցանիշին, ինչն էլ տարակուսանքի տեղիք է տվել և զրույցի «թեմա» բացել ՀՀԿ-ի շտաբում:

Դիտվել է՝ 1503

Մեկնաբանություններ