Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
05.04.2011 | 00:00

...թե արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանկության պատճառը եղել է հետևյալ «տարընթերցումը». բանանների գիտակ Քեթրինի Միհրանն իր վերադասին՝ նախարարին, խաբել է՝ ասելով, որ է՛լ ավելի վերադասի հետ պայմանավորվածություն կա, թե «սեփական» աշխատակցին ծեծելու համար ինքը ոչ թե գործից պետք է ազատվի, այլ պատիժ ստանա՝ նկատողության տեսքով:
Քանի որ սույն Միհրանը եղել է «особо приближенный к императору», ինտելիգենտ նախարարը հավատացել է:
Սակայն լավատեղյակները, այնուամենայնիվ, պնդում են, որ այդ ազատումն ունեցել է նաև մեկ այլ շերտ: Գևորգ Դանիելյանը համարվել է Աղվան Հովսեփյանի մտերիմներից: Բանն այն է, որ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության հարցն արդեն ինչքան ժամանակ «օրակարգվում» է իշխանական կուլիսներում: Սակայն շնորհիվ իր ռուսական ֆավորիտների, Գառնիկիչը «живее всех живых»։
Արդարադատության նախկին նախարարի դեպքում կիրառվել է «կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր» տարբերակը:
Ընդ որում, նույն տեղյակները պնդում են` չնայած այն հանգամանքին, որ գործարար Սամվել Ալեքսանյան-Աղվան Գառնիկիչ հայրենակիցներն արտաքուստ շատ լավ են միմյանց հետ, այնուհանդերձ, նրանցից յուրաքանչյուրը թաքուն ու շատ հավեսով ժպտում է, երբ իմանում է մյուսին «պատահածի» մասին, ասենք, ՏՄՊՊՀ-ից տուգանվելու կամ ապրիլմեկյան կատակի:
Հասկանալի պատճառներով:

Դիտվել է՝ 2038

Մեկնաբանություններ