Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
20.10.2009 | 00:00

... թե Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում երկու հանդիպում են ունեցել։ Նախաձեռնությունը ՀԱԿ-ի առաջնորդինն է եղել, ով ցանկացել է տեղեկանալ, թե «Ժառանգության» ղեկավարն ինչ մտադրություններ ունի՝ ապագա քաղաքական գործընթացների հետ կապված։ Հանդիպումներն ավարտվել են զրոյական արդյունքով, և Տեր-Պետրոսյանը նեղ շրջանակում այդ կապակցությամբ նույնիսկ ասել է. «Ես այդ տղային չեմ հասկանում»։ Ասում են նաև, թե ՀԱԿ-ի փորձառու առաջնորդը երկու հանդիպումների ժամանակ մի շարք հարցեր է առաջադրել «Ժառանգության» լիդերին, սակայն վերջինս խուսափել է կոնկրետ պատասխաններ տալուց։ Նկատի ունենալով այն, որ երկուսն էլ համատեղ ճանապարհ են անցել, առաջին նախագահին լավ ճանաչողները չեն բացառում, որ հետագա շփումները Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև կա՛մ կդադարեն, կա՛մ էլ կկայանան ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն։

Դիտվել է՝ 3285

Մեկնաբանություններ