Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
28.11.2008 | 00:00

ԽԱՇԻ ՕՐԵՆՔՈՎ
Ըստ կոալիցիայի` հաջորդ տարվա բյուջեն լավ եփած բյուջե է` մատներդ կպնում են:
***
ՉԱՓՆ ԱՆՑԱՆ
ՀՅԴ բյուրոյից հայտնում են, որ մոսկովյան հռչակագրի ստորագրումից հետո դաշնակը հասավ ոսկորին:
***
ԳՈՐԾ ՏՎՈՂՆԵՐԸ
Ասում են` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովին կից ստեղծվել է «Մարտի 1-ի վկաներ» աղանդը:
***
ՉԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ
ԼՂՀ շախմատի ֆեդերացիան հայտարարում է, որ շախմատային օլիմպիադայում Հայաստան-Ադրբեջան հանդիպման արդյունքը որևէ իրավաբանական ուժ չի կարող ունենալ, քանի որ այդ հանդիպմանը Ղարաբաղը ներկայացված չի եղել:

Դիտվել է՝ 18362

Մեկնաբանություններ