Այսօր` ժամը 14.00-ին, Հայաստանի նկարիչների միության երկրորդ հարկի ցուցասրահում բացվում է տաղանդավոր գեղանկարիչ Հրանտ Կարախանյանի (1952-2005) հետմահու անհատական ցուցահանդեսը` նվիրված նրա 60-ամյակին։
Գյումրու քաղաքապետի ընտրությունների առնչությամբ ԲՀԿ-ն դեռ որևէ որոշում չի կայացրել, Գագիկ Ծառուկյանը Գյումրուց ընտրված ոչ անհայտ Մարտուն Գրիգորյանին ասել է` տասնհինգ օրից կասեմ, հլը սպասի:
Վերջապես, թեժ կրքերից հետո ԱԺ-ում երեկ հաստատվեց կառավարության ծրագիրը։ Ամեն դեպքում, ԱԺ-ում ներկայացված վեց կուսակցություններից չորսը դեմ են կառավարության ծրագրին։
Երկու օր շարունակ Մհեր Սեդրակյանը մեծամասնականով ընտրված պատգամավորների հետ անցկացրեց ԱԺ-ում, սակայն միջանցքում, որովհետև, ի տարբերություն մնացածների, նա միանգամից վերանորոգում է իրեն տրված երկու սենյակները:
Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռն այսօր վթարի է ենթարկվել` ընկնելով մայրաքաղաք Ջակարտայի բնակելի թաղամասերից մեկի վրա: Նախնական տվյալներով` ինքնաթիռում յոթ մարդ Է եղել: Ըստ ամենայնի, բոլորն էլ զոհվել են:
«Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երևանի Վազգեն Սարգսյան-10 հասցեում ձեռք է բերել առնվազն 300000-դոլարանոց բնակարան»,- քիչ առաջ «Իրատես de facto» ակումբում լրագրողներին իրազեկեց «Օգոստոսի 23. Ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, «Զորավիգ» թերթի խմբագիր ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆԸ:
Մասնավորապես` Թուրքիայում: Թուրքիայի հանրապետության ութերորդ նախագահ Թուրգութ Օզալի կինը` Սեմրա Օզալը, ամուսնու մահից հետո, 1998 թվականին գրություն է ստացել, որում գրված է եղել. «Թուրգութ Օզալին սպանել են` դեղով թունավորելով: Մարդասպանն Ադրբեջանում է, անունը` Հասան Ալիօղլու»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է հունիսի 1-20-ին Երևանում անցկացված «Երազանքների պատ» ծրագրի աջակից «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հետ:
Հունիսի 20-ին հարձակման է ենթարկվել Թուլուզի բանկերից մեկը: Ահաբեկիչը, որն իրեն անվանել է «Ալ Քաիդայի» անդամ, չորս մարդու պատանդ է վերցրել: Այդ մասին հաղորդում են արևմտյան գործակալությունները` հղում կատարելով ֆրանսիական ոստիկանության աղբյուրներին:
Նախ՝ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար:
Երկրորդ՝ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ...