Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
«Ի՞նչ արժե ծիրանը»,- հարցրի Արմավիրի մարզի ճանապարհին ծիրան վաճառողին։ «100 դրամ»,- ասաց նա։ «100 դրա՞մ»,- չհավատալով աներևակայելի էժան գնին` հարցրի ես։ «Լավ, լավ 70 դրամ»,- վախվորած ասաց գյուղացին, և իմ սկզբի զարմանքը տխրության վերածվեց։ Նայում էի արևից սևացած, հողի ու ջրի հետ կռիվ տված մոտ 40 տարեկան կնոջ ժամանակից շուտ ծերացած դեմքին և ձեռքերին ու մտածում` այս ինչ օրի են հասցրել գյուղացուն։
Չգիտեմ ում, որովհետև կուզես բաց, կուզես փակ, կուզես չուղարկված նամակ գրիր, միևնույն է, բանի տեղ դնող չկա: Բայց եթե ուզում ես օգտակար բան առաջարկել, պիտի չվհատվես, շարունակես: Ես էլ շարունակում եմ: Կրկին բարեգործության թեմայով:
Հարգելի պարոն վարչապետ, թող զարմանալի չթվա, որ անչափ զարմացա, երբ կառավարությանը վերաբերող լուծելիք հարցի պատասխանը ստացա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ներքին վերահսկողության վարչության պետ Ա. Սարգսյանից: Նորից զարմանալին այն է, որ երկու էջից ավելի շարադրված պատասխանը հիշեցնում է տավտոլոգիայի ժանրի պատմություն:
Երևանի քաղաքապետարանում քննարկվել են Երևանի բրենդավորման հարցեր։ Հանդիպում-քննարկմանը մասնակցել են հյուրանոցային և զբոսաշրջային ինդուստրիայի տարբեր ներկայացուցիչներ, մարքեթինգային և տեղեկատվական բաժինների ներկայացուցիչներ։ Մասնակիցները կարծիքներ ու առաջարկություններ են ներկայացրել Երևան քաղաքի բրենդավորման վերաբերյալ։
«Որտեղի՞ց գիտեք, թե ում եմ համոզել և ինչ եմ արել։ Եթե այդ ամբողջը գիտեք, ինչո՞ւ եք հարցնում։ Ես պիտի խնդրեմ լրագրողների շրջանակներում էթիկայի նորմերը պահպանել, ի՞նչ է նշանակում «հորդորել» եք...»,- այսպես արձագանքեց արդարադատության նախարար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ:
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով իրականացվում են մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման աշխատանքներ: Այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ, որի շրջանակում կկահավորվի շուրջ 100 թեքահարթակ:
Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայության տեղեկացմամբ, շարունակվում է Երևանում բնակվող սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի փոխանցմամբ, նորածին երեխաներ ունեցող սիրիահայ ընտանիքներին քաղաքապետարանի կողմից նվիրաբերվում են մանկասայլակներ, մանկական իրեր և անհրաժեշտ այլ պարագաներ:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...