Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղե՛մ, քանզի հասել է քո լույսը, և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագելու։ Ահա խավարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մեջ է հայտնվելու Տերը, և նրա փառքը քո մեջ է երևալու։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնել է Ալբանիա: France Presse-ը հաղորդում է, որ բռնության մասին խոսելով` պապը մատնանշել է Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող արյունահեղությունը, ինչի մեղավորը «Իսլամական պետութուն» խմբավորումն է, որը իսլամի ծայրահեղ, արմատական ու դաժան մեկնաբանություն է քարոզում և Սիրիայում ու Իրաքում խալիֆայություն ստեղծելու երազանք ունի:
Սեպտեմբերի 18-21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցում էին Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունների ներկայացուցիչները, Հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատվիրակները, Հայ եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին` ի հայրենիս և ի սփյուռս Անկախության տոնի առիթով»,- ասված է կաթողիկոսի ուղերձում:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը և նախաձեռնությունները:
Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և նրան 2015 թվականին հրավիրել Հայաստան։ Սրբազան քահանայապետը սիրով ընդունել է հրավերը։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն առաջիկա տարում դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող կաթողիկոսության Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով՝ հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովում:
Արցախյան այն մութ ու ցուրտ տարիներին, երբ մի կերպ գոյատևում էինք, երբ ամեն կոպեկը բախտորոշ էր շատերիս համար, մի ավտոբուս նստած քաղաքի կենտրոն էի գնում: Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող կանգառում մի պառավ ու սմքած կին, հնամաշ խալաթ հագած, իջավ առջևի դռնից և ուղեվարձը վճարելու փոխարեն ասաց.
Աստվածային նախախնամության ընտրությամբ Նոր կտակարանի ավետարաններից մեկի հեղինակը դարձավ Քրիստոսի հետևորդներից Ղուկաս անունով մի բարեպաշտ անձնավորություն:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...