Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 
  • Ասում են...

    Ասում են...

    08.11.2013| 00:44
    ...թե առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կփոխվի ՀԱՕԿ-ի ղեկավարությունը: Պատճառը ոչ միայն վերջին շրջանում ՀԱՕԿ-ի պահվածքն էր` վոլեյբոլի ֆեդերացիայի առնչությամբ, այլև ՀՀ վեց ծանրամարտիկների որակազրկումը և ՀՀ-ի խայտառակվելը ողջ սպորտային աշխարհով մեկ:
  • Ասում են...

    Ասում են...

    05.11.2013| 00:01
    ...թե վերջին շրջանում Սերժ Սարգսյանին նույնիսկ քիչումիչ մոտիկ, քիչումիչ ծանոթ ցանկացած մեկին Հովիկ Աբրահամյանն առանց քաշվելու խնդրում-աղերսում է` նախագահին ասեք` թող Տիգրան Սարգսյանին գործից հանի, ես չեմ ուզում, չէ, ինձ պետք չի, թող ինձ չդնի վարչապետ, մենակ թե Տիգրանին հանի, եկեք բոլորով պայքարենք, թող հանի նրան:
  • Ասում են...

    Ասում են...

    01.11.2013| 00:20
    ... թե Արարատ քաղաքի ընտրություններում տասն օր շարունակ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ին ասել է` բանակցում եմ, համոզում եմ, անպայման համոզելու եմ, բա ո՜նց, որ Գագոն հանի ԲՀԿ-ական թեկնածուին, բայց «չի համոզել»:
  • Ասում են...

    Ասում են...

    29.10.2013| 00:27
    ...թե այն, որ Գագիկ Ծառուկյանն ունի շռայլ և ահավոր քաջ մարդու իմիջ, ընդամենը նրա փիար-մենեջերների ստեղծած աուրան է նրա շուրջը:
  • Ասում են...

    Ասում են...

    24.10.2013| 23:31
    ...թե վերջին օրերին` կապված ներքաղաքական լարվածության հետ, բջջային հեռախոսների գաղտնալսումն ահավոր թափ է հավաքել` «մի այլ կերպ»:
  • Ասում են...

    Ասում են...

    18.10.2013| 00:35
    ...թե ԲՀԿ-ամերձ լրագրողներից մեկը, ով հանդես է եկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի «անհաշտ» քննադատությամբ, Ծառուկյանի ու Վովայի հարաբերությունների վերջին ջերմացումներից հետո խստորեն պատժվել է Ծառուկյանի կողմից, ընդհուպ մինչև ավանդական առյուծատես` իր բոլոր հետևանքներով հանդերձ:
  • Ասում են...

    Ասում են...

    15.10.2013| 00:24
    ...թե Դավիթ Հարությունյանի` Զարուհուն հարց տալու «ժողովրդավարությունը», որը «բխած» է եղել «երկրի ոգուց», ընդամենը վերջինիս սուբլիմացիոն դրսևորումն է` առ այն, որ ինքը այդպես էլ չդարձավ դատախազ, և այդ աթոռին նստեցրին խիստ «երիտասարդ» մեկին: Մանավանդ որ դրանից առաջ էլ Հարությունյանը ֆիասկո էր գրանցել արդարադատության նախարարի պորտֆելի «գետնին». Հրայր Թովմասյանին առաջարկ է եղել վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու, վերջինս կատեգորիկ մերժել է:
  • Ասում են...

    Ասում են...

    11.10.2013| 00:51
    ...թե սահմանադրական բարեփոխումների նախագծում նախագահականի առաջարկով ՀՀ-ում տասը տարի ապրելու իմպերատիվ դրույթը փոփոխելու հանգամանքը իշխանական իսթեբլիշմենթում խոր անհանգստությունների տեղիք է տվել:
  • Ասում են...

    Ասում են...

    08.10.2013| 01:14
    ...թե ԲՀԿ-ում ապատիկ վիճակ է, այսպես կոչված, քաղաքական թևի համար, որն իբր պատրաստվում էր քաղաքական թևն ուժեղացնելու, ՀՀԿ-ի նման գործադիր մարմին ստեղծելու, որը կուսակցությունը կգաղափարայնացներ, որոշումներ ընդունելու, կատարելու «առաքելությունը» կվերցներ իր վրա:
  • Ասում են...

    Ասում են...

    04.10.2013| 00:29
    ...թե 2018-ի նախագահական ընտրություններից առաջ «Իրավահաջորդ» օպերացիան ընթացքի մեջ է, շահագրգիռներն այլևս անկարող են թաքցնել իրենց «գրգիռները» և բոլոր մակարդակներում անցել են հակահարձակման։ Գևորգ Կոստանյանի «նշանակումից» հետո վերջիններիս այլ բան չի մնում. հողը երերում է նրանց ոտքի տակ, ու թե պահը ճիշտ չօգտագործեն, այն առհավետ կարող են կորցնել: