ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ ԿԱՄ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈ՞ՒՄ

ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ ԿԱՄ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈ՞ՒՄ
22.11.2011 | 00:00

Երևանի կենտրոնում, «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, հնարավոր է 50-հարկանի «Պարսկական աշտարակ» կառուցվի:
Նշենք, որ տարածքը իրանական կիսապետական ձեռնարկությանն է վաճառվել 90-ականներին: 2009-ին ձեռնարկությունը ստացել է տարածքում շենք կառուցելու նախագծային թույլտվություն, որի ժամկետն արդեն լրացել է: Խոսքը 25-հարկանի շենքի մասին է, որի կառուցման թույլտվությունը եղել է կամայական, նախագիծը չի ներկայացվել քաղաքաշինական խորհրդին և ընդհանրապես չի քննարկվել:
Այս մասին լրագրողներին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ ՀՐԱՉ ՊՈՂՈՍՅԱՆԸ և Հայաստանի ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Նրանց տեղեկացմամբ` ցանցերում շրջանառվում են խոսակցություններ արդեն 50-հարկանի կառույցի մասին:
Օրենքի համաձայն` իրանական կողմը դեռևս չի ներկայացրել նոր նախագիծ, աղմուկն ու անհանգստությունն էլ, ստացվում է, անտեղի են: «Չնայած Նարեկ Սարգսյանն ասում է` հնարավոր չէ դա կառուցել և այլն, բայց կյանքը մեկ-մեկ անակնկալներ է մատուցում մեզ: Եթե այսօր խոսենք սահմանափակումների մասին, շատ հնարավոր է, մի օր պարզվի, որ էլ ոչ մի բան չի կարելի անել, և ինչ-որ մարդիկ սկսեն շինարարական աշխատանքները: Ավելի լավ է օր առաջ անհանգստանալ: Ճարտարապետների միությունը և ընդհանրապես երևանցիները պետք է քննարկեն այդ խնդիրը և դիմակայեն»,- ասաց Հրաչ Պողոսյանը:
Մի բան պարզ է` տարածքն ունի սեփականատեր, որն էլ, օրերից մի օր, ինչ-որ բան կառուցելու է: «Թող կառուցեն, բայց գոնե լինի ոչ այդպիսի գիգանտոմանիայի ձգտող, համապատասխանի տարածքի մթնոլորտին, հարակից կառույցների հարկային մակարդակին և մշակութային բովանդակությանը»,- մեզ հետ զրույցում ասաց Մկրտիչ Մինասյանը: Հարց` ինչո՞ւ է մայրաքաղաքի սրտում գտնվող այդ տարածքը վաճառվել պարսիկներին: Բանախոսները հիշեցրին, որ 90-ականներին երկրի վիճակն անելանելի էր և մեծ թվով տարածքներ ու շենքեր են վաճառվել: Սխալն արդեն արված է: Հարց` չի՞ կարող արդյոք մեր պետությունն այսօր, երբ տնտեսապես անհամեմատ լավ վիճակում է, հետ գնել մեզ համար այդքան թանկ հողակտորը և փակել հարցը: Մենք պետություն չենք` հակադարձեցին բանախոսները:
Իսկ մենք նկատենք, որ առանց պարսիկների «մտքի թռիչքի» էլ մեր քաղաքում ճարտարապետական խառնաշփոթն ամենուր է:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ