«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Ինչու է ներկայիս Ամերիկային ձեռնտու ՈՒկրաինայի պարտությունը

Ինչու է ներկայիս Ամերիկային ձեռնտու ՈՒկրաինայի պարտությունը
23.02.2025 | 09:08

Հայաստանի «արևմտամետները» ամերիկամետներ չեն, դեռևս եվրոպամետներ են:

Ամերիկայի ներկայիս վարչակազմը հեղափոխություն է իրականացնում, ինչը պետք է բարձրացնի Ամերիկայի դերը, բայց ոչնչացնի գլոբալիստներին: Սա ամերիկյան երկու նախագծերի պայքար է, և ԱՄՆ-ի ներսում այդ պայքարն ավելի կոշտ է, քան՝ երկրից դուրս:

Ամերիկայում իշխանության է եկել ազգային կամ ազգայնական կապիտալը՝ կրոնական աշխարհայացքով համեմված, ընդդեմ գլոբալիստական՝ վերազգային ու աշխարհիկ կապիտալի:

Ուկրաինայի պատերազմը ԱՄՆ-ի պատերազմը չէ, դա գլոբալիստների պատերազմն է, և եթե Ուկրաինան հաղթի, ապա կպարտվի նաև ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը, բայց կհաղթեն ԱՄՆ-ի նախկին և ԵՄ դեռևս ներկա վարչակազմերը:

Սա ԱՄՆ-ի ներքաղաքական առճակատումն է երկու էլիտաների միջև: ԱՄՆ-ում գլոբալիստները պարտվել են, հիմա պայքարը գնում է ԵՄ ներսում, երկու էլիտաների միջև՝ ազգային-պահպանողական ու լիբերալ-գլոբալիստական: Սա երկարաժամկետ պայքար է՝ անսպասելի շրջադարձերով:

Ուկրաինայի տարածքն ընդամենը այդ հակադիր էլիտաների պայքարի թատերաբեմն է, ինչի համար ռուս-ամերիկյան բանակցություններում Ուկրաինան ու Եվրոպան սեղանի շուրջ տեղ չունեն: Ահա որտեղ կարող է հասցնել պատմության ընթացքը չհասկացողների կառավարումը, երբ սեփական երկիրը դարձնում են երկու համաշխարհային էլիտաների կռվի թատերաբեմ:

Ինչ վերաբերում է մեզ, ապա ՔՊ ներկայիս վարչակազմը մնացել է որբ՝ առանց արտաքին հովանավորի։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3058

Մեկնաբանություններ