Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Պրծել ա»

«Պրծել ա»
19.03.2013 | 15:47

ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ (ԲՀԿ խմբակցության անդամ)

-Մի հարց ունեմ:
-Ի՞նչ հարց:
-Ներքաղաքական:
-Բա ես ի՜նչ քաղաքական գործիչ:
-Իսկ Դուք ո՞վ եք:
-Պատգամավոր:
-Պատգամավորը քաղաքական գործիչ չէ՞:
-Պատգամավորն ի՞նչ քաղաքական գործիչ: Քաղաքականության հետ գործ չունեմ: Շառ գործ ա: Էդքան խոսացողներ կան, մեկին ասեք` թող խոսա:
-Դուք խոսեք ու ասեք, ԱԺ-ում օլիգարխներ կա՞ն:
-Էդպես չի ասել, ասել ա մեր ցուցակում չկան (խոսքը Սերժ Սարգսյանի ասուլիսում հնչած մտքի մասին է-Ռ.Խ.):
-Լավ, իրենց ցուցակում չկա՞ն:
-Եթե ասել ա, ես ո՞նց կարող եմ ասել, որ կա: Հետո էլ իրենց ցուցակից տեղյակ չեմ, ես իրենց խմբակցությունից չեմ: Այ, ինքը կիմանա` կա՞, թե՞ չկա:

***
Այդ պահին Խաչատրյանը զրուցում էր ՀՀԿ-ական ՎՐԵԺ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ հետ, որն էլ հարցը լսելով` հակադարձեց.
-Չէ՛, չկա՛ն:
-Հաստա՞տ չկան:
-Չէ:
-Իսկ գործարարնե՞ր:
-Էլի չկան: Դեպուտատն իրավունք չունի գործարարությամբ զբաղվելու:
-Այսինքն, ո՛չ էն կա, ո՛չ էլ մյուսը: Շա՜տ աղքատ է ՀՀԿ-ն:
Այս անգամ պատասխանեց Լյովա Խաչատրյանը.
-Մի քիչ կար, էն էլ պրծել ա:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ